Monthly Archives: December 2021

Ինչպես են հնում զարդարել տոնածառը

Տոնածառի խաղալիքները հասկերից, ընկույզներից (թվով` յոթ) պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաևմարդակերպ և կենդանակերպ թխվածքներ էին:



Սբ. ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում:
Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
 – Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
– Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
– Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
– Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
– Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
– Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
 Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
 – Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
 Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Շատ հետաքրքիր հեքիաթ էր: Մեզ սովորեցնում է լինել ինքնուրույն, հավատալ սեփական ուժերին և հավատալ հրաշքների:




Ճամփորդություն Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն՝ Մաուգլի մյուզիքլի դիտում

Այսօր Ընկեր Սեդայի և Ընկեր Վիկտորյայի հետ գնացել էինք Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն: Այնտեղ մեզ դիմավորեց Ձմեռ Պապիկը և Ձյունանուշիկը: Մուտքի մոտ դրված էր մեծ տոնածառ: Ընկերներիս և ուսուցիչների հետ նկարվեցինք տոնածառի մոտ, և այդ պահին մեզ մոտեցան Ձյունանուշիկը և Ձմեռ Պապիկը, ու սկսեցին մեզ հարցեր տալ: Մի քիչ նրանց հետ շփվեցինք և գնացինք ներս՝ նստելու մեր աթոռներին մինչև կսկսվեր ներկայացումը: Լույսերը անջատվեցին ու սկսվեց գեղեցիկ ներկայացումը: Մենք դիտում էինք Մաուգլի մյուզիքլը: Բեմում հայտնվեցին զվարճակի կենդանիների կերպարներ՝ վագր, արջը, օձը, հովազը, գայլերը և Մաուգլին: Մաուգլի մուլտֆիլմը ես հեռուստացույցով դիտել էի, սակայն մյուզիքլը շատ հետաքրքիր էր, գունեղ ու երաժշտական: Տպավորված դուրս եկանք թատրոնից և քայլեցինք դեպի Հանրապետության Հրապարակ, այնուհետև վերադարձանք դպրոց:



Ամանորյա խնդիրներ

Խնդիր 1

Ամանորյա տոնածառը զարդարեցին Նարեն և Անգելինան: Նարեն տոնածառին ամրացրեց 10 աստղիկ իսկ Անգելինան 2 անգամ պակաս: Քանի աստղիկ ամրացրեցին Նարեն և Անգելինան միասին:

Խնդիր 2

Ամանորյա միջոցառման համար Ձմեռ Պապիկը 3-3 դասարանի համար նվերների պարկում տեղավորեց 23 նվեր, 3-2 դասարանի համար՝ 2 նվեր պակաս քան 3-3 դասարանի համար, իսկ 3-1 դասարանի համար՝ 8 նվեր ավել քան 3-3 դասարանի համար էր տեղավորել: Քանի նվեր կար Ձմեռ պապիկի պատրաստած երեք պարկերում:



Կիսամյակային հաշվետվություն՝ առաջին կիսամյակ:

Արդեն դեկտեմբեր ամսին է ավարտվում, մոտենում է Նոր Տարին: Անկեղծ ասած անգամ չզգացի, ինչպես անցավ մի ամբողջ ուսումնական կիսամյակ՝ սկսած սեպտեմբերից, վերջացրած դեկտեմբերով: Ես երրորդ դասարանում եմ ու կիսամյակը ինձ համար սկսվեց իմ ծննդյան տարեդարձով, հիմնականում  դա էլ է պատճառը, որ ես միշտ անհամբեր եմ սպասում սեպտեմբերին:

Ուսումնական տարին բավականին հագեցած էր, հետաքրքիր, փոփոխություններով լեցուն: Այս տարի  սեպտեմբերին դպրոցում մեզ դիմավորեց ընկեր Սեդան՝ իմ ուսուցչուհին, բարի հոգատար ու գեղեցիկ: Ընկեր Լուսինեն արդեն մեզ դաս չէր  տալիս, ինչը իմ համար մի քիչ էր տարօրինակ: Մի քիչ, որովհետև ես սովորել էի ու շատ էի սիրում ընկեր Լուսինեին, սակայն ընկեր Սեդան այնպես արեց, որ ես իրեն էլ անչափ սիրեմ:

Դասերը սկսեցին բարդանալ, բազմապատկման աղյուսակ, եռանիշ թվեր, որոնց մեջ սկսեցինք խճճվել: Անգլերեն, ռուսերեն առարկաներն էլ սկսեցին բարդանալ՝ կարդալ, թարգմանել:

Իհարկե շատ հաճելի է, երբ դասերի հետ մեկտեղ մենք նաև ճամփորդությունների էինք գնում՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Կոմիտասի թանգարան: Շատ հետաքրքիր էր նաև թթուդրիկի ծեսը, որին հաջորդեց Սեբաստացու օրերը, երբ դպրոց եկան մեր մայրիկները և կերան մեր պատրաստած թթվից ու հարիսա:

Ես հպարտ եմ որ սովում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, ու ունեմ բարի ուսուցիչներ, լավ ընկերներ և հիանալի շրջապատ:



Մայրենի 17.12.2021

  1. Գտեք իմաստով իրար հակառակ բառեր և կազմեք զույգեր:
Մանր Լայն Նոսր Մայրամուտ Նուրբ Պոչատ նստելԽոշոր Նեղ Խիտ Արևածագ Կոպիտ Պոչով կանգնել

Մանր-խոշոր Լայն-նեղ նոսր-խոտ մայրամուտ-արևածագ Խոշոր-մանր նեղ-լայն խիտ-նոս արևածագ- կոպիտ-նուրբ պոչով-պոչատ կանգնել-նստել

նուրբ-կոպիտղ պոչատ-պոչով նստել-կանգնել:

  • Բառերին տվեք վերջավորություններ:

Տղա ապրել Երևան: Տղան ապրում է Երևանում:

Բակ խաղալ երեխաներ: Բակում խաղում են երեխաները:

Մայրիկ աշխատել պաղպաղակ գործարան: Մայրիկը աշխատում է պաղպակի գործարնում:

Հայրիկ հեռախոս առավոտ զանգել: Հայրիկը հեռախոսով առավոտը զանգեց:

Ես սիրել տատիկ: Ես սիրում եմ տատիկիս:

  • Տառերը դասավորեք և բառեր ստացեք:

մչաիչ, փկարաիչ, նդակա, խմե, նդամշաուր, գեր, ագաթ, գթա, մդար, պտա, ամժ:

Չամիչ, կապարիչ, դանակ, մեխ, դաշնամուր, երգ, գաթա, թագ, դրամ, պատ, ժամ:

  • Այս բառերն ինչպիսի՞ն կարող են լինել, գրեք:

Խոհանոց, այգի, ծառ, արևածագ, մայրամուտ, դպրոց, կռունկ, մատներ:

գեղեցիկ, փոքր, մեծ, լուսավոր, գեղեցիկ, կեղտոտ, կռկռան, մաքուր:

5. Իմաստով իրար մոտ բառերը գտեք և կազմեք զույգեր:

Մեծ Փոքրամարմին Քաղցած Թաց Ավարտել մտաբերելՎերջացնել Սոված Հսկայական հիշել Խոնավ Թզուկ  
,

Մեծ-հսկայական, փոքրամարմին-թզուկ

քաղցած-սոված թաց-խոնավ, ավարտել-վերջացնել

6. Իմաստով հակառակ բառերը գտեք և զույգեր կազմեք:

Մաքուր Մութ Արագ Նուրբ Հիմա գարունձմեռ Կեղտոտ Կոպիտ Լուսավոր Դանդաղ Հետո  

Մաքուր -կեղտոտ մութ-լուսավոր արագ-դանդաղ

նուրբ-կոպիտ հիմա-հետո գարուն-ձմեռ



Dear Santa Claus…

I am Harut from Yerevan. I am seven. Every Christmas I get cars for you. Thank you very much. You are very kind. I have got many toys in my room. I have got a mouse and big white bear in my bad. I love you very much.

In this Christmas I want to have a playstation.

Thank You. Love Harut

http://www.dreamstime.com/royalty-free-stock-photography-letter-dear-santa-claus-merry-christmas-new-year-postcard-greeting-card-template-flat-image81032617


Մաթեմատիկա 16.12.2021

Լուծի՛ր խնդիրները.

Ա. Դպրոցի մառանում կա դեղձ, տանձ և խաղող: Խաղողը 50 կգ-ով ավելի էր դեղձից: Տանձը 30 կգ-ով պակաս էր դեղձից: Ինչքա՞ն միրգ կար մառանում, եթե դեղձը 70 կգ էր:

Լուծում

70+50=120 70-30=40 120+40+70=230

Պատասխան՝230կգ

Բ. Ալեքսը 7 անգամ փոքր է հայրիկից: Պապիկը 30 տարով մեծ է հայրիկից: Հաշվի՛ր Ալեքսի և պապիկի տարիքների տարբերությունը՝ իմանալով, որ հայրիկը 42 տարեկան է:

Լուծում

42:7=6 42+30=72 72-6=66

Պատասխան՝66

Գ. 7 փուչիկի համար Էյվան վճարեց 700 դրամ: Ինչքա՞ն գումար պետք է վճարի Նարեն այդպիսի 3 փուչիկ գնելու համար:

Լուծում

700:7=100

3×100=300

Պատասխան՝300

Հաշվի՛ր արտահայտության արժեքը.

654 + 138 =792

974 – 122 =852

456 + 114 =570

571 + 219 =790

34 x 6 =204

13 x 4 =52

56 x 2=112

24 x 5 =120

72 x 5 =360

Թվերը դասավորի՛ր աճման կարգով՝ 345, 20, 11, 4, 67, 580, 547, 900, 802, 765, 809, 17, 128

 4 11 17 20 67 128 345547 580 765802809 900


There is… There are…

There is a kitten under the chair.

There are rulers in the box.

There are rubbers in the box.

There are three pencils on the table.

There is a doll on the chair.

There are three chairs around the table.



There is… There are

  1. There is a book on the table.

2. There is a book in my bag.

3. There are rulers in the box.

4. There are rulers on the table.

5. There are rulers in my bag.

6. There are pencils in the pencil-box.

7. There are pencils on the table.

School bag with pens, books and pencils. Vector illustration

8. There are pencils on my bag.

9. There is a rubber in the box.

10. There is a rubber on the table.

11.There is a rubber in my bag.

12. There are copy-books on the table.

13. There are copy-books in my bag.

14. There are copy-books in the box.

15. There is a pen in the pencil-box.

16. There is a pen in the box.

17. There is a pen on the table.

18. There is a pen in my bag.



Next page →