Monthly Archives: April 2022

ENGLISH

It is the second of September.

It is the eighth of july.

It is the first of December.

It is the fourth of April.

It is the first of March.

It is the eleventh of June.

It is the third of October.

It is the tenth of November.

It is the ninth of May.

It is the sixth of August.



Ճանփորդություն դեպի ծաղԿունք

Այսօր ես դասարանիս և ուսուցիչների հետ՝ ընկերՍեդայի և ընկեր Աննայի, գնացել էի Գեղարքունիքի մարզ, Ծաղկունք համայնք: Ճանապարհը երկար էր, անհամբեր սպասում էինք, թե երբ պիտի հասնենք տեղ: Հանկարծ մեքենան կանգ առավ, բոլորս իջանք մեքենայից, տեղավորվեցինք, շարվեցինք և սկսեցինք երգել, պարել, այնուհետև ձևակռիվ խաղացինք: Բոլերս մեզ հետ բերել էինք գեղեցիկ ներկված ձևեր, որոնք խաղից հետո կերանք: Սնվելուց հետո բարձրացանք սարը: Առաջին հայացքից դժվար էր թվում, բայց մենք բավականին հեշտ ու հանգիստ բարձրացանք: Վերևում եկեղեցի կար, Եկեղեցում երգեցինք:

Շատ հետաքրքիր ճամփորդություն էր:



Ճամպորդություն դեպի Ծաղկունք

Ապրիլի 26-ին մենք՝ Հարավային դպրոցի 3-3 դասարանի աշակերտներս Ընկեր Սեդայի ուղեկցենւթյամբ գնալու ենք Ծաղկունք համայնք:

Ծաղկունքը Հայաստանի Գեղարքունիքի մարզի հնագույն բնակավայր է: Այն գտնվում է Հարավային դպրոցից 69,1 կմ հեռավորության վրա, որը մեքենայով կարելի է անցնել 1 ժամ 12 րոպեում: Գյուղը հիմնվել է դեռևս մեր թվարկությունից առաջ 520թ.-ին:

Գյուղը հարուստ է բնական ջրային աղբյուրներով: Այնտեղ ջուրը սառն է, փափուկ և հանքային նյութեր քիչ է պարունակում: Այնտեղ ցուրտ է, ամռանը ջերմաստիճանը բարձրանում է ամենաշատը +20 °C, իսկ ձմռանը -18 °C:

Վերջին տվյալներով ծաղկունք համայնքում բնակվում է 901 մարդ: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի մշակմամբ: Քանի որ համայնքը գտնվում է Սևանա լճի մոտ տարածքում վերջին ժամանակներում այնտեղ շատացել է զբոսաշրջիկների քանակը, որոնք գալիս են Ծաղկունքի բարձունքից բացվող տեսարանով հիանալու:

Ծաղկունք համայնքի կետրոնում գտնվում է Սուրբ Հարություն Եկեղեցին:



մԵՂՈՒՆ ՈՒ ՄԱՐԴԸ

Ղ. Աղայան. Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

Թթան-թութի ծառ

2.Առակից գտի՛ր բոլոր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը, նրանց ավելացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր, ստացի՛ր նոր բառակապակցություններ:

Բարի ուսուցիչ, փոքր տղա, իմաստուն մարդ, ահագին մարդ, անխնամ աղջիկ, ապերախտ ընկեր,  աննման մայրիկ,, քնքուշ քույրիկ:

3. Ստացված բառակապակցություններով՝ հորինի՛ր նոր փոքրիկ պատում:

Իմ ուսուցիչը շատ բարի է: Նա ունի փոքրիկ տղա, քնքուշ քույրիկ: Իր տղան նրան ասում է աննման մայրիկ: Նա մեզ սովորեցրել է, որ պետք է լինենք լավ ընկեր, իմաստուն մարդ, այլ ոչ ապերախտ տղա:

Օգտակար է մեղուն որոհետև մարդկանց մեղր է տալիս մարդկանց բուժում է:

Մի նկար էլ կնկարես ու կտեղադրես բլոգումդ:



English

1.Ես սովորաբար նախաճաշում եմ ժամը 8-ին:

I usually have a breakfast at eight o’clock.

2Մենք երբեմն գնում ենք կենդանաբանական այգի:

Sometimes we go to zoo.

3.Ցուրտ է դեկտեմբերին և հունվարին:

It is cold in December and January.

4.Շոգ է հունիսին և հուլիսին:

It is hot in June and July.

5Սովորաբար տաք է հոկտեմբերին:

It is usually warm in October.

6. Մերին գեղեցիկ աղջիկ է:

Mery is a beautiful girl.



Русский язык

Мое любимое время года это осень. Осенние месяцы сентябрь, октябрь, ноябрь. Я люблю осень, потиму что я родился в сентябре.



Ծառերի գանգատը

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում,
փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ
անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր
տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու
պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են
շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ
օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում… բայց
մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ
փչացնում, ոչնչացնում:
Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ
կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ —
թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ
պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը:

Անգութ-դաժան

Մարագ-մառան

ժամեր ու վանքեր-եկեղեցիներ

կահ և կարասիք-կահույք

հողերը հերկում-հողը վարում, հողը փորում

լուծ- ամուր փայտից սարքած երկար տափակավուն ձող, որ դնում են լծվող զույգ եզների պարանոցին

2.Կարմիրով նշված բառերը գրի՛ր ուղիղ ձևով և գտի՛ր հոմանիշները։

Տաքացնում-տաքացնել-ջերմացնել

Ոչնչացնում-ոչնչացնել-վերացնել, ջնջել

Պահպանում-պահպանել-հսկել

Շինում-շինել, կառուցել պատրաստել

Կոտորում-կոտորել, փչացնել

Խնայեցեք- խնայել, տնտեսել

3.Ի՞նչ է սովորեցում առակը: Պատմի՛ր:

Առակը սովորեցնում է, որ պետք է մեզ շրջապատող ամեն ինչի նկատմամբ լինենք ուշադիր, զգույշ, ոչինչ չփչացնենք, օգտագործենք խնայողաբար և անենք ամեն ինչ մեր շրջապատը գեղեցկացնելու համար:

4. Paint ծրագրով նկարի՛ր  առակը և տեղադրի՛ր բլոգում:



Русский язык

Весенние месяцы

  1. Назовите весенние месяцы.

Весенние месяцы- март, апрель, май.

2.Как называется первый весенний цветок?

Первый весенний цветок это подснежник.

3.Какая погода бывает в марте?

В Марте холодно, но природа начинает просыпаться.

4. Какая погода в апреле?

В Апрелье солнышко уже греет. Появляються бабочки.

5. Как меняется природа в мае?

В мае бывает жарко, но иногда прохладно.

Весенние месяцы – март, апрель, май.

Первый весенний месяц – это март. В марте природа начинает просыпаться. Появляется первая травка и первые цветочки – подснежники. Ночи становятся короче, а дни – длиннее. Просыпаются животные, которые впадали зимой в спячку. Из тёплых краёв возвращаются птицы.

В апреле оживают муравейники и появляются первые насекомые. То тут, то там начинают летать бабочки.

Последний месяц весны – это май. Иногда он бывает жарким, а иногда прохладным. Но даже если пройдёт дождик, то майское солнышко быстро высушит землю. В начале мая просыпаются лягушки, они громко квакают. В мае поют птиц0ы.



Սուրբ Զատիկ

Ապրիլի 17-ին Հայաստանում նշում ենք Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Այդ օրը կարմիր գույնով ներկում են հավկիթը և միմիանց հարվածում:

Քրիստոս հարյավ ի մեռելոց

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

Ածիկը բամբակի վրա ցանեցի,

Խոտը աճեց մեծացավ

Կարմիր գույնով ձու ներկեցի,

Կասեք, ո՞ր տոնը մոտեցավ:

Մեջքին խալեր սև գույնի

Ինքն էլ կարմիր մի բզեզ

Խորհրդանիշ սուրբ տոնի

Հրաշափառ Հարությունի:



ENGLISH

There is a forest on thеir way to scholl.

There are copy-books on the table.

Vahe wants to go into the forest.

I cannot play with you.

Aram cannot play with you.

I must make honey.

I give water to the fields.

Do you speak English?

Does you do lessons?

Tigran doesn’t go to school.

We don’t work.



Next page →