Monthly Archives: May 2022

Բանավոր մաթեմատիկա

Ընտանիքում կա վեց երեխա, որոնք 2, 4, 5, 6, 8 և 10 տարեկան են: Նրանցից չորսի տարիքների գումարը 22 է։ Քանի՞ տարեկան են մյուս երկու երեխաները:

Բոլոր երեխաների տարիքների գումարը կլինի 2+4+5+6+8+10=35: Մյուս երկու երեխաների տարիքների գումարը հավասար է 35-22=13 ստացվեց երկու երեխաների տարիքների գումարը 13 է։ Ստացվեց միայն 8+5 թվերի գումարով կարելի է ստանալ 13։

Պատասխան երեխաները 8 և 5 տարեկան են։



Համբարձման ծես, բարձունքի հաղթահարում

Մայիսի 27-ին Հարավային դպրոցի 3-3 դասարանի աշակերտների և ուսուցիչների հետ գնացել էինք գյուղ Կամարիս, Համաբարձման ծեսը նշելու: Կամարիս գյուղը գտնվում է մեր դպրոցից 26 կմ հեռավորության վրա Գեղարքունիքի մարզում:

Նախորդ օրը դասավորեցի պայուսակս, այնտեղ դրեցի սնունդ, ջուր, անպայման չոր և խոնավ անձեռոցիկ, և մայրիկիս պատրաստած վաֆլին, որը ես և ընկերներս շատ ենք սիրում:

Ուրբաթ օրը առավոտյան 09։30 մենք շարժվեցինք դպրոցից։ 40 րոպե անց մենք արդեն Կամարիս գյուղի դպրոցի մոտ էինք։ Դպրոցի բակում երգեցինք համբարձման երգեր, պարեցինք, մեզ միացան նաև Կամարիսի դպրոցի աշակերտները։ 

Նախաճաշից հետո սկսվեց քայլարշավը, մենք պետք է բարձունք հաղթահարեինք։ Ծաղիկ հավաքելով, խաղալով` չզգացինք ինչպես բարձրացանք։ Բարձրունքը հաղթահարեցինք։

Ներքև իջնելուն պես մեր հավաքած ծաղիկներով աղջիկների գլխին պսակ հյուսեցին։ Շատ գեղեցիկ են մեր դասարանի աղջիկները։ Գնացինք գյուղի եկեղեցի, երգոցինք, աղոթեցինք։ Երեկոյան հոգնած ես հասա տուն։

Նշեմ, որ ամբողջ օրը ձեռքից ամրացված էր իմ ժամացույցը, որը նաև ցույց է տալիս թե օրվա մեջ քանի քայլ եմ արել: Երեկոյան, երբ մայրիկս վերադարձավ աշխատանքից, մենք նկարեցին թևնոցը պարզվեց, որ ամբողջ օրվա ընթացքում ես կատարել եմ 10.165 քայլ:



ԵԼՔ ստուգատես

Բարև՛, ես Հարությունն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցի 3-3 դասարանում: Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի: Այն լի էր հետաքրքրություններով, գիտելիքներով, ճամփորդություններով և խաղերով: Տարին ինձ համար այնքան էլ բարդ չէր ու շատ արագ անցավ:

Ինչպես ասում են տարին ինչպես սկսես, այնպես էլ այն կանցնի: Այն սկսվեց իմ տարեդարձով: Շատ ուրախ օր էր, ընկերներիս և Ընկեր Սեդայի հետ նշեցինք, համտեսեցինք մայրիկիս պատրաստած համեղ տորթը: Մեզ էր միացել նաև եղբայրս՝ Դավիթը:

Մայրենի

Յուրաքանչյուր մարդու համար շատ կարևոր է մայրենի լեզվի ուսումնասիրությունը, գիտելիքը: Տարվա ընթացքում ընթերցեցինք բազմաթիվ հեքիաթներ, որոնք նախատեսված էին ուսումնական ծրագրով: Ինձ համար շատ հետաքրքիր էր Թումանյանական օրերի շրջանակներում Հովհաննես Թումանյանի տարեդարձին նվիրված Մեծ բանաստեղծի ստեղծագործությունների ընթերցումը: https://sedakhachatryanblog.wordpress.com/2022/02/22/%d5%af%d5%a1%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6-8/:

Անչափ հետաքրքիր էր Թումանյանական օրերի շրջանակներում հեքիաթների խառնաշփոթը, երբ Թումանյանի հեքիաթները հերոսները հյուր էին գնացել մեկ այլ հեքիաթի հերոսի:

https://harutyuntovmasyan.edublogs.org/2022/02/13/%d5%a1%d5%b6%d5%b0%d5%a1%d5%bd%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a5%d6%84%d5%ab%d5%a1%d5%a9/

Հիմնական ծրագրից դուրս ես ընթերցել եմ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի Փոքրիկ Իշխանը գիրքը:

Գիրքը բավականին հետաքրքիր է: Ինձ տպավորեց հեղինակի պատկերացումները, թե ինչպես է օձը կուլ տվել մեծ փղին, կամ ինչպես է փոքրիկ արկղի մեջ պատկերացնում երևակայական գառնուկ: Հետաքրքիր է, որ ես էլ եմ հեղինակի պես մտածում, որ մեծերը մեզ չեն հասկանում: Բնական է նրանք մեծ են, ամեն ինչի այլ ձևով են նայում, բայց միևնույն է մեզ չեն հասկանում: Նրանց աշխարևը լի է թվերով, մերը զգայական աշխարհ է: Մենք ամեն ինչ տեսնում և զգում ենք մեր ձևով, սակայն պետք է ասեմ, որ մենք էլ պետք է հասկանանք մեծերին: Չէ որ նրանք ամեն ինչ անում են մեզ համար:

Դեռ ամբողջությամբ չեմ ավարտել գիրքս, բայց խորհուրդ կտամ կարդան և ընկերներս, և մեծերը, որպեսզի հասկանան մեզ և թույլ տան մենք ապրենք մեր ստեղծած աշխարհում:

Մաթեմատիկա

Տարվա ընթացքում մաթեմատիկայից բազմաթիվ գիտելիքներ ձեռք բերեցին: Սկսեցինք բազմանիշ թվերը իրար բազմապատկել, բաժանել գումարել և հանել, երկրաչափական մարմինների պարագիծը հաշվելը դարձել է րոպեների հարց: Սկզբում ես դժվարանում էի բազմապատկումը և բաժանումը, քանի որ այնքան էլ հեշտ չէ ամբողջությամբ հիշել բազմապատկման աղյուսակը, չնայած հիմա էլ մեկ-մեկ մոռանում եմ: Տարվա ընթացքում որպես հավելյալ առարկա ես ընտրել էի մաթեմատիկան, չնայած ես չեմ ընտրել, մայրիկս է համոզել: Այն ամրապնդեց իմ մեջ մաթեմատիկական գիտելիքը և մտածելակերպը: Տպավորիչ էր կենդանի մաթեմատիկա նախագիծը https://sedakhachatryanblog.wordpress.com/?s=%D5%B4%D5%A1%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1 և Արևմտյան դպրոցում անցկացրած մաթեմատիկայի խաղ-մրցույթը:

Մեդիա հմտություններ

Ինչպես առաջին և երկրորդ դասարաններում, երրորդ դասարանում ևս մեր դասերը համակարգչի օգնությամբ էինք անում: Տարվա ընթացքում ավելի ամրապնդեցինք համակարգաչային ծրագրերը (word, paint) և տարվա ընթացքում ավելացավ նաև power point ծրագիրը, որի օգնությամբ ստեղծում ենք նյուքերի մասին համառոտ նկարագիր:

2021-ին ես ունեցա իմ բլոգը: Սկզբում ամեն ինչ շատ բարդ էր թվում և անհասկանալի, սակայն ընկեր Սեդան ամեն ինչ այպես էր բացատրում, որ հիմա ես հիանալի տիրապետում եմ բլոգավարությանը: Ինքնուրույն վարում եմ իմ բլոգը, տեղադրում նյութեր, տեսաֆիլմեր և անգամ 2022թ-ի մայիս ամսին տեղի ունեցած Հանրային Աուդիտի շրջանակներում ես և մայրիկս խոսեցինք բլոգավարության մասին, դժվարությունների և հետաքրքրությունների մասին https://sedakhachatryanblog.wordpress.com/2022/05/02/%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b8%d6%82%d5%a4%d5%ab%d5%bf/:

Ես և շրջական

Ես ապրում եմ Երևան քաղաքում: Իմ օրը սկսվում է առավոտյան 07:45, երբ մայրիկս արթնացում է ինձ: Արթնանում եմ, լվացվում: Շատ կարևոր է ամեն առավոտ լվանալ ատամները, որպեսզի նրանք չփչանան: Լվացվելուց հետո հանգնվում եմ և շտապում դպրոց: Հաշվի առնելով, որ դեռևս Կորոնավիրուս է տարածված, շատ կարևոր է անձնական հիգիենայի պահպանումը: Պարտադիր իմ պայուսակում առկա է դիմակ և ալկոգել, չոր և խոնավ անձեռոցիկ: Ինչպես նաև, երբ ես հիվանդ եմ լինում, ես չեմ գնում դպրոց, որ չվարակեմ իմ ընկերներին:

Շաբաթ և կիրակի օրերին ես առավոտյան շատ շուտ, երբ դրսում մարդ չի լինում, ես մարզվում եմ, հեծանիվ եմ քշում, անվաչմուշկ, որպեսզի առողջ լինեմ:

Դպրոցում մենք ունենք հեծանվավարության և լողի դասեր: Ես շատ եմ սիրում և հեծանիվ վարել, և լողալ: Արդեն միայնակ կարողանում եմ լավ լողալ , իսկ հեծանիվ վարում եմ շատ արագ, նույնիսկ մի անգամ ընկա հեծանվից և պատռեցի տաբատս: https://sedakhachatryanblog.wordpress.com/2022/05/26/%d5%a5%d5%bc%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%ab-%d5%bd%d5%bf%d5%b8%d6%82%d5%a3%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd-3-3%d5%a4%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6/?fbclid=IwAR13pbS6nkokOrGjVlKBJw8OqQTkMtk-oRcd-AQGANeurtwxJitjDYB57Ak

Շատ կարևոր է նաև խնամքը մեր շրջակա միջավայրի նկատմամբ: Ես և Մայրիկս մասնակցեցինք համապետական շաբաթօրյակին, տնկեցինք ծաղիկներ մեր դպրոցում և ես խոստացա ամեն օր ջրել դրանք: https://sedakhachatryanblog.wordpress.com/2022/04/30/%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b7%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a9%d6%85%d6%80%d5%b5%d5%a1%d5%af/

Ճամփորդություններ

Ես շատ եմ սիրում ճամփորդել, տեսնել հետաքրքիր վայրեր: Տարվա ընթացքում մի քանի շատ հետաքրքիր ճամփորդություն ենք ունեցել: Ինձ շատ տպավորել էր Մարտիրոս Սարյանի և Կոմիտասի թանգարանի այցելությունները:

https://harutyuntovmasyan.edublogs.org/2021/11/23/%d5%b4-%d5%bd%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%bf%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a9%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4/

https://harutyuntovmasyan.edublogs.org/2021/10/17/%d5%a1%d5%b5%d6%81%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%af%d5%b8%d5%b4%d5%ab%d5%bf%d5%a1%d5%bd-%d5%bf%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a9%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6/

https://harutyuntovmasyan.edublogs.org/2022/03/30/%d5%b3%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a4%d5%a5%d5%ba%d5%ab-%d5%a7%d5%a4%d5%ab%d5%bf-%d5%ba%d6%80%d5%ab%d5%b6%d5%bf/

https://harutyuntovmasyan.edublogs.org/2022/04/26/%d5%b3%d5%a1%d5%b6%d6%83%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a4%d5%a5%d5%ba%d5%ab-%d5%ae%d5%a1%d5%b2%d6%84%d5%b8%d6%82%d5%b6%d6%84/

Ծիսական և ազգային խաղեր

Մենք ապրում ենք Հայաստանում, քրիստոնյա ենք, հայ ենք և շատ կարևոր է որ յուրաքանչյուր հայ իմանա իր ազգին հատուկ ծեսերն ու ավանդույթները: Թեև մեր ընտանիքում հիմնականում բոլոր ավանդույթներն ու ծեսերը պահպանվում են, սակայն դպրոցական և ընկերական միջավայրում դրանք ավելի հետաքրքիր են դառնում: Աշնան վերջում թթուդրիկի ծես, https://sedakhachatryanblog.wordpress.com/category/%d5%a4%d5%a4%d5%b4%d5%a1%d5%ae%d5%a5%d5%bd/, որին հաջորդում է Հարիսայի ծեսը https://harutyuntovmasyan.edublogs.org/2021/11/28/%d5%b0%d5%a1%d6%80%d5%ab%d5%bd%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%ae%d5%a5%d5%bd%d5%a8-%d5%b0%d5%a1%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%82%d5%b4/

Ապրիլ ամսին Զատկան ծես https://sedakhachatryanblog.wordpress.com/2022/03/16/%d5%a6%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae-2/

Մայիսի վերջում Համբարձման ծես https://harutyuntovmasyan.edublogs.org/2022/05/30/%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a1%d6%80%d5%b1%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%ae%d5%a5%d5%bd/ https://sedakhachatryanblog.wordpress.com/2022/05/11/%d5%a2%d5%a1%d6%80%d5%b1%d5%b8%d6%82%d5%b6%d6%84%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b2%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a1%d6%80%d5%b1%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%ae%d5%a5/

Դպրոցում մի հոտաքրքիր սովորույթ է առաջացել, կամ ավելի ճիշտ նախագիծ, կոչվում է վարպետության դաս: Շատ հետաքրքիր նախագիծ է, որի ժամանակ ծնողներից մեկը գալիս է դպրոց և իր գիտելիքներով կիսվում մեզ հետ: Այս ուսումնական տարվա ընթացքում երևի մեզ 10 ծնող այցելել է, բայց շատ տպավորիչն ինձ համար այն դասն էր, երբ մենք ունինք որոշակի գումար և պիտի բիզնես ստեղծեինք:

Այս ամենը մեր դպրոցական առօրյայի միայն մի մասն էր: Յուրաքանչյուր օրը դպրոցում հետաքրքիր է և սովորեցնող: Առավոտյան դպրոցի մուտքը, նախավարժանքը, դասերը, խաղերը, ծննդյան ծեսերը և երկարօրյան շատ հետաքրքիր են ու ես չեմ ձանձրանում դպրոց ու ամեն օր նոր բան սովորած տուն եմ գնում:

Շնորհակալ եմ բոլորին ինձ կրթելու և իմ կրթության ամեն օրը հետաքրքիր դարձնելու համար:



Я умею…



ENGLISH

Aram is hungry. Give him bread and cheese, please.

You have a much time. Come and play with us․

 Their hats and jackets are  in the classroom.

Mary had a big and nice bag. Her bag is on the chair.

Give them our books. They are on the table.

His books are in the bag.

This is Ann. Her eyes are blue.

This is my computer. It is black.

Give me a pen, please.

Give them five pen.



24.05 Լուծիր խնդիրները

1.Լուծի՛ր խնդիրները։

Ա․ Եվան հեքիաթների գիրքը սկսեց կարդալ ապրիլի 3-ին և այն վերջացրեց մայիսի 2-ին։ Քանի՞ էջանոց էր այդ գիրքը, եթե Եվան կարդում էր ամեն օր, օրական 4 էջ։

Լուծում

30×4=120

Պատ․՝120 էջ

Բ․ Ռազմիկը խնդրագրքի խնդիրները սկսեց լուծել մարտի 27-ից և ավարտեց ապրիլի 10-ին։ Քանի՞ խնդիր լուծեց Ռազմիկը, եթե նա օրական լուծում էր 10 խնդիր։

Լուծում

15×10=150

Պատ․՝150 խնդիր

2 Գուշակի՛ր՝ ինչ թիվ եմ։

Երկնիշ եմ, կենտ եմ, պատիկ եմ 7-ին, թվանշաններիս գումարը 3 է։

Պատ․՝ 21

Եռանիշ եմ, կլոր եմ, հարյուրավորս 2 է, միավորս՝ 0 թվանշաններիս գումարը 7 է։

Պատ․՝ 250

Քառանիշ եմ կլոր եմ, բաժանվում եմ 100-ի, թվանշաններիս գումարը 1 է։

Պատ․՝ 1000

3.Որոշի՛ր յուրաքանչյուր առարկայի արժեքը։

Լուծում

200:2=100 ռետին

450-100=350 մկրատ

450-350=100 քանոն

Պատ․՝ 

Ինչքա՞ն գումար է հարկավոր յուրաքանչյուր առարկայից մեկական գնելու համար։

Լուծում

200:2=100

450-100=350

450-350=100

Պատ․՝ 100  

Ինչքա՞ն գումար է հարկավոր յուրաքանչյուր առարկայից տասական գնելու համար։

Լուծում

100×10=1000

350×10=3500

100×10=1000

Պատ․՝1000 



Բանավոր Մաթեմատիկա

1․ Ունենք ջրի ծորակ և երկու տարբեր տարողությամբ տարաներ`1լ, 3լ:
Հարց: Փորձեք ստանալ 1լ, 2լ, 3լ ջուր:

2․ Ունենք 1լ և 4 լ տարողությամբ երկու տարա: Ինչպե՞ս ստանանք` 1լ, 2լ, 3լ, 4լ ծավալով ջուր:

3․ Ունենք 3լ և 5 լ տարողությամբ երկու տարա: Ինչպե՞ս ստանանք` 1լ, 2լ, 3լ, 4լ, 5լ ջուր:



Ձյունե թագուհի

Ձյունե թագուհին /համառոտ/         Հանս Քրիստիան Անդերսեն

Կար-չկար մի չար տրոլ: Նա ստեղծում է կախարդական հայելի, որի մեջ ամեն բարի և գեղեցիկ բան արտացոլվում է որպես չար ու այլանդակ: Դա զվարճացնում է Տրոլին, իսկ նրա աշակերտները շրջում են ամենուր հայելիով: Որոշում են բարձրանալ երկինք և ծաղրել Արարչին: Սակայն հայելին ընկնում է և փշրվում: Հազարավոր փոքրիկ բեկորներ սփռվում են ողջ երկրով: Եթե հայելու փոքր կտորները ընկնում են մարդկանց աչքերի կամ սրտի մեջ, մարդիկ փոխվում են, դառնում չար և կոպիտ: Տրոլին այս ամենը զվարճացնում է:

Մեծ քաղաքում միմյանց հարևանությամբ ապրում են Կայուսը և Գերդան: Նրանք սիրում են իրար որպես քույր և եղբայր: Երկու ընտանիքները աճեցնում են գեղեցիկ վարդեր և երեխաները սիրում են նստել վարդերի թփերի մոտ: Մի երեկո, վարդերի մոտ նստած Կայուսը բղավում է: Ասում է, որ աչքն ինչ-որ բան ընկավ: Դա սատանայական հայելու փոքրիկ կտոր է: Մեկ ուրիշ փշուր մտնում է նրա սիրտը: Տղայի սիրտը դառնում է սառույցի կտոր և նա տեսնում է աշխարհը աղճատված տեսքով: Վարդերը թվում են նրան այլանդակ, նա սկսում է կոպտել մեծերին:

Գալիս է ձմեռը: Կայուսը գնում է կենտրոնական հրապարակ սահնակ քշելու: Հրապարակում հայտնվում է գեղեցիկ մի կին, որի հագին ճերմակ զգեստ է: Դա Ձյունե թագուհին է: Կայուսը նրա կառքին է կապում իր սահնակը և նրանք դուրս են գալիս քաղաքից: Ձյունե թագուհին համբուրում է Կայուսին և սա մոռանում է իր հարազատներին և Գերդային:

Երբ Կայուսը չի վերադառնում, Գերդան շատ է լաց լինում: Սակայն աղջիկը չի հավատում, որ տղան մեռել է և գնում է նրան փնտրելու: Հայտնվում է կախարդ կնոջ մոտ, որն ունի հրաշալի այգի: Կախարդն այնպես է անում, որ Գերդան ամեն բան մոռանա և մնա իր մոտ, այգում, որտեղ միշտ ամառ է: Սակայն այգու վարդերը մի օր հիշեցնում են Գերդային Կայուսի մասին: Նա հարցնում է վարդերին, թե արդյոք Կայուսը հողի տակ պառկածների մեջ է: Ստանում է բացասական պատասխան: Գերդան հեռանում է կախարդուհուց: Նա հանդիպում է մեծ ագռավին և հարցնում է նրան Կայուսի մասին: Ագռավը ունի հարսնացու, որը ծառայում է պալատում: Նրանից իմացել է, որ արքայադուստրը ամուսնանում է մի հրաշալի տղայի հետ: Նկարագրությունից Գերդան որոշում է, որ այդ տղան Կայուսն է: Ագռավների օգնությամբ Գերդան թափանցում է պալատ: Սակայն արքայադստեր փեսացուն Կայուսը չէ: Արքայադուստրը, լսելով Գերդայի պատմությունը, նրան կառք է նվիրում, որպեսզի աղջիկը հեշտությամբ շրջի երկրով և գտնի իր Կայուսին:

Անտառում Գերդայի կառքի վրա հարձակվում են ավազակները: Գերի են վերցնում Գերդային: Նա հայտնվում է ավազակապետուհու քմահաճ դստեր ավարների թվում: Սա ցույց է տալիս Գերդային իր գազանանոցը՝ եղջերուին, թռչուններին, նապաստակներին… Լսելով աղջկա պատմությունը՝ նա եղջերուին պատվիրում է հասցնել Գերդային հյուսիս, որտեղ ապրում է Ձյունե թագուհին:

Եղջերուն բերում է Գերդային ծեր լապլանդուհու մոտ: Սա նամակ է գրում ֆինուհուն, որն ապրում է Ձյունե թագուհու հարևանությամբ: Ֆինուհին ասում է, որ քանի դեռ Կայուսի աչքում և սրտում նստած են սատանայական հայելու բեկորները, նա կմնա չար ու կոպիտ տղա: Սակայն Գերդան իր անմեղ մանկական սրտով կարող է հալեցնել սառույցը:

Ձյունե թագուհու պալատ Գերդան հասնում է միայնակ, եղջերուն այլևս չի կարող ուղեցել նրան: Նա տեսնում է Կայուսին, որը սառցե ֆիգուրներ է դասավորում: Նա ուզում է սարքել «հավերժություն» բառը: Դա Ձյունե թագուհու հանձնարարությունն է: Գերդան գրկում է Կայուսին և հալեցնում է նրա սրտի սառույցը: Կայուսը արտասվում է և նրա աչքից դուրս է գալիս հայելու բեկորը:

Նրանք վերադառնում են տուն: Ճանապարհին հանդիպում են եղջերուին, հետո ֆինուհուն և լապլանդուհուն: Անտառում հանդիպում են ավազակուհուն, որը պատմում է, որ ագռավը մահացել է և նրա կինը դարձել է այրի: Իսկ տանը Կայուսին և Գերդային սպասում են վարդերի երկու հրաշալի թփերը:  

Առաջադրանքներ

1.Շարունակի՛ր այսպես.

սենյակ—սենյակում, անտառ—անտառում:

Այգի-այգում, դասարան-դասարանում, դպրոց-դպրոցում, գազանանոց-գազանանոցում, անկողին-անկողնում, խոհանոց-խոհանոցում, լոգարան-լոգարանում, հիվանդանոց-հիվանդնոցում, պատշգամբ-պատըշգամփում:

2. Գրի՛ր հետևյալ բառերին իմաստով հակառակ բառեր:

 լացել -ծիծաղել, սառը-տաք, մայրամուտ-արևածագ, մեծ-փոքր, երկար-կարճ, գեր-նիհար, լայն-նեղ, տխուր-ուրախ, բարի-չար, մուգ-բաց, քնած-արդուն, քաջ-վախկոտ։

3.Գտեք Ա խմբի արտահայտությունների զույգերը Բ խմբում:

Ա. Գլուխ տալ, ականջ դնել, հոգին հանել, վիզ ծռել

Բ. Լսել, չարչարել, խնդրել, խոնարհվել:

Գլուխ տալ-խոնարվել

Ականջ դնել-լսել

Հոգին հանել-չարչարել

Վիզ ծռել-խնդրել

4.Կազմիր նախադասություններ՝

ներկա ժամանակ

անցյալ ժամանակ

ապառնի ժամանակ

Ես և եղբայրս միասին խաղում ենք շախմարտ։

Երեկ ես չէի գնացել դպրոց։

Ամռանը ես գնալու եմ մանկապատանեկան ճամբար։



Руссий язык

Жил на свете один учёный, настоящий добрый волшебник, по имени Иван Иванович Сидоров. Он был такой прекрасный инженер, что легко и быстро строил машины: огромные, как дворцы, и маленькие, как часики. Эти машины у него и двор аккуратно мели, и мух выгоняли, и писали, и рассказывали, и кофе мололи. А любимая его машинка была величиной с кошку, бегала за хозяином по аллеям, как собака, а разговаривала, как человек.

Уйдёт Иван Иванович из дому, а машинка и на телефонные звонки отвечает, и обед готовит, и двери открывает.

Иван Иванович был хороший человек, но очень рассеянный. То выйдет на улицу в двух шляпах разом, то забудет, что у него заседание. Машинка ему очень помогала: когда нужно—напомнит, когда нужно — поправит.

Однажды Иван Иванович взял машину с собой на заседание. Коллегам так понравилась машина, что они попросили сделать копию машин, чтобы всем было просто и легко жить.



ENGLISH



Next page →