Monthly Archives: June 2022

Ճամփորդություն դեպի պաղպաղակի գործարան

Այսօր ես և հարավային դպրոցի 3-3 դասարանի աշակերտները ընկեր Սեդայի հետ գնացել էինք պաղպաղակի գործարան։ Այս ճամբորդությունը մեր ամենահամեղ ճամբորդությունն էր։ Դպրոցից երթուղայինով շարժվեցինք առավտյան ժամ 10։00-ին։ Սկզբում գնացինք Թումոյի այգի, այնտեղ մենք պարեցինք, երգեցինք, նախաճաշեցինք և սկսեցինք այգում խաղալ։ Հետո գնացինք պաղպաղակի գործարան։ Հիգիենայի կանոնները պահպանելու համար մուտքի մոտ մեզ տվեցին հատուկ հանդերձանք, ու մենք մտանք գործարան։ Այնտեղ մենք տեսանք, թե ինչպես է պատրաստվում պաղպաղակ։ Պաղպաղակի պատարստման գործընթացը լրիվ ավտոմատացված էր, աշխատողները հսկում էին, որ ամեն ինչ նորմալ լինի։ Տեսանք ինչպես է պաղպաղակի վրա լցվում շոկոլադը և փաթեթավորվում։ Աշխատակիցները մեզ պաղպաղակ հյուրասիրեցին։ Շատ ափսոս որ սա ընկեր Սեդայի հետ վերջին ճամփորդությունն էր։