Նապաստակը և առյուծը

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր վախից սրտաճաք լինեն։

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես, ոչ թե՝ առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1. Ուշադի՛ր կարդա առակը։ Նշի՛ր առակի հերոսներին և բնութագրի՛ր նրանց։

Առակի հերոսները առյուծը և նապաստակն են:Նապաստակը խելացի չէր, հիմար էր, միամիտ էր և կարծում էր, որ կարող է դառնալ թագավոր:

2. Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։

Առակի խորհուրդ նրանում է, որ ամեն մեկն իր ուժերի չափն ունի, և ամեն ինչ պետք է անի իր ուժերի չափով:

3. Առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

ՈՒժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր:

4. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:

5. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին:

Խորհուրդ եմ տալիս վստահել սեփական ուժերին, բայց չափը ճանաչել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *