Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան-իջնել

շար եկան-շարվեցին

մաղ տալ-կամաց կամաց թափվել

շաղ տալ-տարածել

քող կապել-ծածկել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Աշուն է եկել, օրերը ցրտել են: Երկնքում երեվում են սև ամպեր, ամպերը գոռգոռում են, կամաց կամաց անձրև է գալիս, քամին թափում է ծառի տերևները:

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել-շոգ

հեռու-մոտիկ

վառել-մարել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

1, Սևուկ ամպեր վար եկան

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

 

About Հարություն Թովմասյան

Բարև, ես Հարությունն եմ Թովմասյան: Բարի գալուստ իմ Բլոգ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացւ Կրթահամալիրի Հարավային դպրոցի 4-3 դասարանում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *