Մայրենի 30.11.2022

                                                 Ինչը կփոխեի իմ դպրոցում,

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցում: Մեր դպրոցը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Դպրոցը շատ մեծ է և գեղեցիկ, շրջապատված է ծառերով: Դպրոցի բակում ունենք մեծ խաղահրապարակ, որը կուզեի մի փոքր վերանորոգվեր, քանի որ երբ մենք տղաներով ֆուտբոլ ենք խաղում, ամբողջությամբ փոշի ենք լինում: Մեր դասասենյակը մեծ է և լուսավոր: Միայն կուզեի մեր դասասենյակում լինեին նոր աթոռներ և սեղաններ, ամեն սեղանին լիներ առանձին համակարգիչ, որ մենք մեր համակարգիչները ամեն օր չբերեինք դպրոց: Դպորցում կուզեի ունենայինք մեծ փակ մարզադահլիճ և ճաշարանը լիներ մեծ, որպեսզի միջանցքում չնստեինք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *