Category Archives: Մայրենի

Մայրենի

145. Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Խոսքս մի՛ կտրիր:  Մի ընդհատիր
Մինչև ե՞րբ պիտի թաքուն պահես: Մինջև երբ պիտի գաղտնի պահես
Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ վերջացավ:Անձրևը կտրվեց
Օդանավի իջնելը ոչ ոք չնկատեց:վայրեջք
Երեխայի նման ուրախանումէին ու լիաթոք ծիծատղում: զվարճանում էին
Եղնիկի ձագը մորն էր փնտրում: Եղնաձաք

146. Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Հորեղբորս տղան մրջյուններով շատ է հետաքրքրվում: Հորեղբորս որդին մրջյուններով շատ է հետաքրքրվում
Մրջյունները կանոնավոր զորք ունեն և դրկից միջատների դեմ պատերազմելու են դուրս զալիսկանոնավոր շարքերով:
Մրջյուններն էլ թշնամիներ ունեն. դրանք խոշորճանճերն են: Մրջյունները կանոնավոր զորք ունեն և հարևան միջատների դեմ պատերազմելու են դուրս զալիսկանոնավոր շարքերով:
Մրջյուններն էլ թշնամիներ ունեն. դրանք խոշորճանճերն են: Մրջյուններն էլ ոսոխ ունեն. դրանք խոշոր ճանճերն են:

Թափառաշրջիկ մրջյունները ճանապարհորդումեն մայրամուտին և գիշերը:

Թափառաշրջիկ մրջյունները թափառում են մայրամուտին և գիշերը:

147. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ և բառարանով ստուգի՛ր ճի՞շտ ես գրել:

Վերևում՝ համարյա երկնքի տակ, ծնվեցին ջրի կաթիլները: Նրանք լեռների բարձրից, հողի միջից դուրս եկան ու, լույսն իրենց մեջ, ցնծաթյան թիթեռն իրենց վրա, կռկռալով իջան ցած: Լեռն ի վար, ծառերի կողքերով, թփերի արանքներով, զարմանազ անխատուտիկ խճաքարերի վրայով գալիս էին կաթիլները:
-Ինչքա՜ն քաղցր եք,- ասում էին նրանց մամուռները:

148. Բացատրի՛ր «Ուղղագրություն» և«Ուղղախոսություն» անունները:

Բառասկզբում լսվող էէ տառով է գրվում: Բացառություն են կազմում եմ, ես, ենք, եք, են բառերը:
Բառասկզբում լսվող օօտառով է գրվում:
Բացառություն է կազմում ով(ովքեր) բառը:
Բառամիջում է և օ հնչյունները է և օ տառերովեն գրվում, եթե բաղադրյալ բառի մեջ մտնող արմատի սկզբնատառեր են:
Բառամիջում ո և ե տառերը օ  և է են կարդացվում, եթե դրանց նախորդում է բաղաձայն հնչյուն, վօևյէ են կարդացվում, եթե նախորդում է ձայնավոր հնչյուն: Բառամիջում բ,գ,դ,ձ,ջ տառերը համապատասխանաբար կարող են կարդացվել պ,կ,տ,ծ,Ճկամ փ,ք,թ,ց,չ:Բառամիջում ղ,վ տառերը համապատասխանաբար կարող են կարդացվել խ,ֆ:

 Բազմիմաստ բառեր

    Բառն ունի իմաստ և ձև:

                                        Մեկից ավելի իմաստ ունեցող բառերը
                                             կոչվում Են բազմիմաստ բառեր:
Հոմանիշներ                 Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ:   Հականիշներ                Իմաստով հակառակ բառերը կոչվում են հականիշներ:

Համանուններ           Գրությամբ կամ արտասանությամբ նույն կամ մոտ, բայց
                                         իմաստով տարբեր բառերը կոչվում են համանուններ:

Բառի կազմությունը     Ըստ կազմության բառերըլինում են պարզ և բաղադրյալ:
                                              Միայն մեկ արմատիցկազմված բառերը կոչվում են պարզ:                            Բաղադրիչներից (արմատ, ածանց) կազմված
բառերը կոչվում են բաղադրյալ:

Միշտ չէ, որ բառերը գրվում են այնպես, ինչպեսհնչում են: Ուղղագրական և ուղղախոսականկանոնները բառը ճիշտ գրելու և արտասանելու համար են:

Վանկ

25.Տրված բառերը հնչյունախմբերի են բաժանված: Ուշադրությո´ւն դարձրու դրանց մեջ մտնող ձայնավորներին ու բաղաձայններին և պատասխանի´ր հարցերին:

Մարդասեր – մար-դա-սեր, կառապան – կա-ռա-պան, ձեռագիր

-ձե-ռա-գիր, հեռագիր-հե – ռա-գիր, մեղեդի – մե-ղե-դի, բարեկամ

-բա-րե-կամ,աշակերտ – ա-շա-կերտ, ուրիշ- ու-րիշ, օղապարան

-օ-ղա-պա-րան, օրինակ – օ-րի-նակ:

Վանկը քանի՞ հնչյունից կարող է կազմվել:

ոչմի

Վանկում ինչպիսի՞ հնչյունի առկայությունն է պարտադիր:

ձայնավոր

26. Նախորդ վարժության օրինակով՝ տրված բառերը վանկերի բաժանի´ր (փակագծում տրված է դրանց քանակը):

Արա-հետ (3), կա-ծան (2), հե-րոս (2), բերան-բաց (3), արկա-ծային

(4), արդար-ադատ (4), կարգ-ապահ (3), հերթ-ական (3),

մատակ-արարել (5), ազատ-ասեր (4):

27.Տրված են վանկեր: Վերականգնի´ր վանկատված (վանկերի

բաժանված) բառերը:

Օրինակ՝

թե-թե-վա-նալ – թեթևանալ:

Ա. Տե-րև, ա-րև-մուտք, ա-րև-կող, Տա-թև:

Բ. Տե-րե-վա-թափ, անձ-րե-վա-յին, ա-րե-վոտ, հե-վալ, բե-վե-ռա- յին, ձե-վա-կան, թե-վա-վոր, ու-ղե-վոր,սե-վա-նալ:

28.Տրված բառերը վանկատի´ր (վանկերի բաժանի՛ր): Ընդգծի՛ր այն և- երը, որոնք վանկատման ժամանակ երկու տառով (ե, վ) չեն գրվում:

Սև-ուկ, թե-թև-ութ-յուն, ան-ձրև, բար-ևել, կար-և-որ, ար-ևշ-ող, թև-անց-ուկ, տև-ական, թե-թև:

29.Տրված վանկերը միացրո´ւ: Ընդգծվածներն ինչո՞ւ են կոչվում գաղտնավանկ:

Օրինակ՝

սըր-տոտ – սրտոտ:

Գը -լուխ, աս-տըղ, հըռ- ֊չակ, գը-նացք, վըխ -տալ, ան-կըրկ -նե-լի, շը-րըխ-կան, թըռ-վը-ռալ, կըրկ-նու-թյուն, ձե-ռըն-տու:

30.Տրված բառերը վանկատի´ր՝ գաղտնավանկի ը –երը գրելով:

Կրկին, դռնբաց, երբեմն, գրքային, կրակ, ուրեմն, ծանր, սրտաբաց, զվարթ, տխրել, խմբավորել:

3-րդ շրջանի հաշտվետվությունը Փետրվար ու մարտ

Ողջույն…

Ես Հարութն եմ, սովորում եմ Հարավային դպրոցում:Մենք այս տարի սովորել ենք շատ բաներ, օրինակ՝ գոյական, ածականեր, կազմել ենք պարզ և բարդ նախադասություններ: Մենք ուրբաթ օրերը բերում ենք  ընթերցանություն գրքեր և  ամբողջ ժամը տրամադրում ենք ընթերցարությանը:Հմինականում կարդացել  եմ Ալեքսեյի Տոլստոյի  <<Ոսկե բանալին  կամ Բուրատինոյի արկածները>>:Մենք  մայրենիի ժամին կարդացել ենք շատ հեքիաթներ, պատումի ներքևում կտեսնեք հղումները: Մենք սովորել ենք շատ բանաստեղծություններ, ինձ համար շատ տպվորիչ էր Շնորհալու ստեղծագործությունները, օրինակ՝ <<Սիրո հնոց>>-ը, որը սովորելը շատ բարդ էր, բայց ինձ մոտ ստացվեց: Մեծ հաչույքով սովորեցի Թումանյանի <<Ամենից լավ տունը>> բանաստեղծությունը:

:

Ջ․ Ռոդարի Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա>>

<<Ջանի Ռոդարի (ՀԱՉԵԼ ՉԻՄԱՑՈՂ ՇՈՒՆԸ)>>

<<Կյանքը երգի երկնքի պես>>

<<Գիտե՞ք, որ գարուն է արդեն>>

<<ԻՄ ԵՐԳԸ>>

<<Ամենից լավ գիրքը>>

<<Պիպին նավի վրա>>

<<«ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ»>>

<<Իմ թումանյանական բառարանը>>

<<ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ>>

<<Պոչատ աղվեսը>>

Տեքստային աշխատանք

Տեքստային աշխատանք

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանցսուրանկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

վարդ կողքին անգամ տարօրինակ

2.Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:

Ես քաղեցի մի վարդ և նրա փուշը ծակեց ինձ։

Ոստիկանը գողի աչքի փուշն է։             

  • Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
    ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  • Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
  •  մատը-Պարզ բառ
  • գրիչը — ածանցավոր
  •  լքել — Բայ
  • Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

 Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների,  նրանք  կլոր  էին:

գոյականածականբայ
Տներկլոր կառուցված  էին 
անկյուններ  
  • Կազմի՛ր տրված բառերի ուղիղ ձևերը: Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
  • — Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  

  • Լրացրո՛ւ  առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր,  :
բ/Խաչն իմն է, զորությունը,  ես գիտեմ:
գ/Փողոցում  գտածը,  փողոցում էլ կկորցնես:
դ/ այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

  • Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Հողից վերև՝
    Փոքրիկ արև,
    Վրան՝ հազար
    Սերմ ու տերև:

Արևածաղիկ

  • Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

2 Ապտակ

մազերը շատ կարճ կտրել

Մեծ Գազարը

                                                   ՄԵԾ ԳԱԶԱՐԸ

Իսկ հիմա ես ձեզ մի պատմություն կպատմեմ աշխարհի ամենամեծ գազարի մասին: Դուք,

իհարկե, մեկ անգամ չէ, որ լսել եք այդ մասին, բայց, իմ կարծիքով, պատմությունն այսպես է

եղել:

Մի անգամ մի գյուղացի իր բանջարանոցում գազար է տնկում և սկսում է խնամել. ջրում է,

մաքրում մոլախոտերից, մի խոսքով՝ ամեն ինչ անում է՝ ինչպես հարկն է: Երբ ժամանակը գալիս

է, սկսում է բերքը հավաքել. գազարները հանում է հողից: Հանկարծ տեսնում է մի շա՜տ մեծ

գազար: Հա քաշում է, քաշքշում է, բայց հողից հանել չի կարողանում։ Փորձում է թե՛ այսպես, թե՛

այնպես, էլի չի կարողանում: Վերջապես չի դիմանում, կանչում է կնոջը:

– Ջուզեպի՜նա։

– Ի՞նչ է պատահել Օրեստե։

– Էստեղ արի։ Այնպիսի՜ մի գազար է բուսնել… Ոչ մի կերպ չի ուզում դուրս գալ հողից։ Արի

մի տե՛ս…

– Հա՜ էլի, էս ի՜նչ մեծ է :

– Արի այսպես անենք, ես կբռնեմ գազարից, իսկ դու՝ իմ բաճկոնից և կքաշենք։ Դե ինչ,

պատրա՞ստ ես: Քաշեցի՜նք։ Էլի՜, էլի՜ քաշիր։

– Ավելի լավ է ձեռքիցդ բռնեմ, թե չե բաճկոնդ կարող է պատռվել։

– Լավ, ձեռքիցս բռնիր։ Դե՛, ուժեղ քաշիր։ Ո՛չ, ոչ մի կերպ չեմ կարողանում հանել: Հապա

կանչիր որդուս, թե չէ ես լրիվ շնչահեղձ եղա..

– Ռոմե՜ո, Ռոմե՜ո։

– Ի՞նչ է պատահել, մայրի՛կ:

– Այստեղ արի, միայն թե արագ։

– Բայց ես դաս եմ սովորում:

– Հետո կսովորես, իսկ հիմա օգնիր։ Տե՛ս, այս գազարը ոչ մի կերպ չի ուզում դուրս գալ

հողից: Ես կբռնեմ հայրիկի մի ձեռքից, դու՝ մյուսից, իսկ ինքը կբռնի գազարից ու կքաշենք: Գուցե

այդպե՞ս կարողանանք հանել հողից:

Օրեստեն թքոտեց ափերին, շփեց ձեռքերը, ուժերը կենտրոնացրեց:

– Դե ինչ, պատրա՞ստ եք: Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք։ Նորի՜ց… էլի՜, էլի՜… Չէ՛, ոչինչ չի

ստացվում:

– Սա երևի աշխարհի ամենամեծ գազարն է,- ասաց Ջուզեպինան:

– Պետք է օգնության կանչել պապիկին, – առաջարկեց Ռոմեոն:

– Դե կանչի՛ր,- համաձայնեց հայրը: – Ես միայնակ չեմ կարող քաշել-հանել:

– Պապի՜կ, պապի՜կ։ Արի՛ այստեղ, շո՜ւտ արի:

– Գալիս եմ, սիրելիս, գալիս եմ… Պարզապես դժվար է քայլելը… Քո տարիքում ես էլ էի

արագ վազում, իսկ հիմա … Ի՞նչ է պատահել։

Պապիկը տեղ հասավ շնչակտուր և արդեն հոգնած:

– Մեր բանջարանոցում աշխարհի ամենամեծ գազարն է աճել,- բացատրեց Ռոմեոն։-

Երեքով չենքկարողանում հանել հողից, կօգնե՞ս։

– Կօգնեմ, բա ո՞նց, հարազատս։

– Ուրեմն այսպես կանենք,- ասաց Ռոմեոն,- դու կբռնես ինձնից, ես մայրիկի հետ հայրիկից

կբռնեմ, իսկ նա՝ գազարը կքաշի… Եթե այս անգամ էլ չկարողանանք հողից հանել…

– Լավ,- համաձայնեց պապիկը,- միայն մի րոպե սպասիր…

– Ի՞նչ է եղել։

– Միայն ծխամորճս մի կողմ դնեմ: Հնարավոր չէ միանգամից երկու գործ անել։ Պետք է

կա՛մ ծխել, կա՛մ աշխատել, այդպես չէ՞։

– Դե՛, սկսեցինք,- ասաց Օրեստեն։- Բոլորը պատրա՞ստ են։ Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք։ Մի

անգա՛մ էլ, մի անգամ էլ՝ քաշեցի՜նք։

– Օօգնեցե՜ք։

-Ի՞նչ պատահեց, պապի՛կ

– Չե՞ս տեսնում, ընկա։ Սայթաքեցի և ընկա: Եվ հենց ծխամորճիս վրա…

Խեղճ ծերուկը նույնիսկ տաբատն էր վառել:

– Ո՛չ, էսպես բան դուրս չի գա,- որոշեց Օրեստեն։ -Ռոմե՛ո, վազի՛ր հարևան Անդրեայի մոտ,

օգնության կանչիր:

– Դե որ այդպես է, թող կնոջ ու տղայի հետ գա՝ ամբողջ ընտանիքով,- առաջարկեց Ռոմեոն:

83

– Ճիշտ ես ասում,- համաձայնեց հայրը։ – Տես, է՜, ի՜նչ էլ մեծ գազար է… Սրա մասին կարելի

է թերթին էլ հայտնել:

– Գուցե հեռուստատեսությունից մարդ կանչենք,- առաջարկեց Ջուզեպինան։ Բայց նրա

հետ ոչ ոք չհամաձայնվեց:

– Հեռուստատեսություն… – մրթմրթաց Օրեստեն,- ավելի լավ է հարևաններին կանչենք ու

նախ սա՛ հողից հանենք:

Կարճ ասած՝ եկավ Անդրեան, եկան նրա կինն ու որդին։ Ճիշտ է, տղան դեռևս շատ փոքրիկ

էր՝ հինգ տարեկան, այնպես որ նրա ուժը շատ չէր…

Այդ ընթացքում ամբողջ գյուղն արդեն իմացել էր հսկա գազարի մասին: Կատակելով ու

զրուցելով նրանք գնում էին դեպի բանջարանոց։

– Սա, ախր, ամենևին էլ գազար չէ, ասաց ինչ-որ մեկը,- այստեղ կետ ձուկ է նստել։

– Կետերը ծովում են լողում։

– Ոչ բոլորը։ Ես մեկին տեսել եմ տոնավաճառում ..

– Իսկ ես տեսել եմ գրքում…

Մարդիկ հրահրում էին միմյանց:

– Հապա մի դու փորձիր, Ջիրոլամո,- դու մեր մեջ ամենաուժեղն ես։

– Ես գազար չեմ սիրում, նախնտրում եմ կարտոֆիլ:

– Իսկ ես՝ կոլոլակ:

Կատակներով ու զվարճախոսություններով մարդիկ քաշեցին-քաշքշեցին, բայց գազարը

հողից հանել չկարողացան: Արդեն արևն էլ դեպի մայրամուտ էր թեքվում…

Առաջին ավարտ

… Իսկ գազարն այդպես էլ դուրս չէր գալիս հողից։ Ամբողջ գյուղը եկավ օգնելու, բայց

չկարողացան գազարը քաշել-հանել։

Հավաքվեց հարևան գյուղի ժողովուրդը՝ դարձյալ ապարդյուն։

Հեռավոր գյուղերից էլ մարդիկ եկան, բայց գազարը տեղից չշարժվեց:

Վերջիվերջո պարզվեց, որ հսկա գազարն աճել–անցել է Երկրագնդի միջով և դուրս է եկել

հակառակ կողմից։ Իսկ Երկրի հակառակ կողմում մի ուրիշ գյուղացի է քաշում, որ գազարը հանի

հողից, և նրան էլ է իր ողջ գյուղն օգնում։ Ոնց որ պարանի ձգում խաղի ժամանակ։ Ու երևում էր,

որ դրան վերջ չէր լինելու։

Երկրորդ ավարտ

Արդեն արևն էլ դեպի մայրամուտ էր թեքվում, իսկ նրանք դեռ քաշում ու քաշում էին:

Վերջապես հողից հանեցին։ Միայն թե դա գազար չէր, այլ՝ դդում: Իսկ դդումի մեջ նստած էին յոթ

թզուկ-կոշկակարներ և կոշիկ էին կարում:

– Սա ի՞նչ է,- բարկացան թզուկները։- Ի՞նչ իրավունքով եք խլում մեզանից մեր տունը և

արհեստանոցը: Դե՛, շուտ ետ դրեք դդումը, նորից հողի մեջ մտցրեք:

Մարդիկ վախեցան և փախան։ Բոլորը փախան բացի պապիկից: Հենց նա էլ հարցրեց

թզուկներին.

– Ձեզ մոտ լուցկի չի՞ գտնվի։ Ծխամորճս լրիվ հանգել է։

Պապիկն ընկերացավ թզուկների հետ։

-Ես հաճույքով կտեղափոխվեի ձեզ մոտ՝ դդումի մեջ ապրելու,- ասաց պապիկը:- Ինձ

համար էլ տեղ չի՞ գտնվի արդյոք:

Դա լսեց Ռոմեոն և հեռվից բղավեց.

– Եթե դու գնաս, պապի՛կ, ես էլ եմ ուզում գալ։

Ջուզեպինան նույնպես բղավեց.

– Ռոմե՛ո, տղա՛ս, ես էլ քո հետևից կգամ։

Օրեստեն էլ բղավեց.

– Ջուզեպի՜նա, իսկ ե՞ս ինչ պիտի անեմ առանց քեզ:

Թզուկները բարկացան և իրենց դդումի հետ թաքնվեցին հողի տակ:

Երրորդ ավարտ

Քաշեցին նրանք, քաշեցին… Շատ ժողովուրդ էր հավաքվել, ուրեմն՝ ուժն էլ էր շատ: Եվ

ահա գազարը սկսեց դուրս գալ հողից. դանդաղ, սանտիմետր առ սանտիմետր, բայց դուրս էր

գալիս: Պարզվեց՝ գազարն այնքան մեծ էր, որ այն տոնավաճառ տանելու համար քսանյոթ

բեռնատար ավտոմեքենա և մի եռանիվ հեծանիվ պետք եկավ:

Չկա մի այնպիսի մի գործ, որ մարդկանց ուժերից վեր լինի, եթե նրանք միասին են գործին

կպնում և աշխատում են ուրախ ու համերաշխ։

Պապիկին թզուկները շատ սիրեցին և առաջարկեցին, որ իրենց հետ մտնի դդումի մեջ և իրանց հետ կոշիկ կարի։  Ռոմեոն ուզում էր գնալ պապիկի հետ, բայց թզուկները ասեցին, որ դդումի մեջ այդքան տեղ չկա։ Առաջարկեցին ամեն տարի դդումը հանել, որպեսզի պապիկը իր կարած կոշիկները տա Ռոմեոյին։

Չորրորդ ավարդ

Ինչպես ճանաչեցի Թումանյանին

Ես դեռ շատ փոքր էի, երբ առաջին անգամ լսեցի Թումանյանի հեքիաթները: Երբ պառկում էի քնելու, մայրիկս ինձ հեքիաթ էր պատմում: Հետո, երբ մեծացա, իմացա, որ դրանք Թումանյանի հեքիաթներն են: Իսկ երբ հաճախեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի պարտեզ, ինքս սկսեցի սովորել Թումանյանի հեքիաթները: Մի քանի օր առաջ մայրիկս ցույց տվեց մի տեսանյութ, որտեղ ես արտասանում եմ Թումանյանի Շունն ու կատուն և մի քանի այլ բանաստեղծություններ:

https://www.youtube.com/shorts/KdLP0byIyOM

Աշխատանք

Բառասկզբում լսվող «է»-ն գրվում է «է» տառով, օրինակ՝ էջ, էակ, էկրան, էություն, էներգիա:
Բառամիջում գրվում է «է», եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ՝ լայնէկրան, լեկտրաէներգիա, մանրէ, ելևէջ…
Մնացած դեպքերում լսվող «է»-ն գրվում է «ե» տառով, օրինակ՝ վերելք, ոսկե, տասներկու, մեխակ…
Պետք է հիշել՝ բառասկզբում լսվում է «է», բայց գրվում է ե հետևյալ բառերում եմ, ես, ենք, եք, են:
Հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ գոմեշ, առէջ, վայրէջք, մանրէ, ելևէջ: Որևէ, ինչևէ, երբևէ բայց՝ որևիցե, ինչևիցե, երբևիցե: 

1. Լրացրե՛ք «ե» կամ «է»: 

Լայնքէկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրեէջանշան, որևիցէ, գոմէշ, վերելակ, մեջք, բազմերանգ, երբևիցէ, որևէէջ, ամենաէժան, չէինք, էկրան, էջմիածին, չեմ, էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, հրեշ, նրբերշիկ, ամենաերկար, եգիպտացորեն, զարկերակ: 

2. Բաց թողնված տեղերում գրիր է կամ ե: 

Զարկերակ, սկզբից ևեթ, ստորերկրյա, հնէաբան (անհետացած հնագույն կենդանիների և բույսերի ուսումնասիրությամբ զբաղվող մարդ), երբևիցէ, որևէ, ելեկտրաէներգիա, մանրէաբան, չէր ուզում, չեմ ուզում, կինոէկրան, ամենաէժանD 

3. Մարդկանց անուններ գրի՛րորոնք սկսվում են Եով և Էով: 

Երանուհի, Ելենա, Եղիշե, Եղիա, Եգոր, Եփրաքսիա, ԵրվանդԷթերէլեն,էրիկ,  էդմոնդ, Էդմոն, Էմիլ, Էրիկա, Էմմա: 

4. Առաջադրանք 1-ից ընտրի՛ր 5 բառ և կազմի՛ր նախադասություններ: 

Էմիլ-գնում է տուն: 

Էդմոն- գնում է խաղալու: 

Էրիկ-գնում է դպրոց: 

Եղիշե-գնում է մանկապարտեզ: 

Էրիկա-խաղում է ֆուտբոլ: 

5. Առաջադրանք 1-ից ընտրի՛ր 10 բառ և կազմ՛իր բառակապակցություններ: 


Մեծ ծովեզր  

 Փոքր գոմէշ 

Գեղեցիկ էջ 

Սուրբ էջմիածին, 

Ամուր մեջք

Համեղ նրբերշիկ

Մաքուր վերելակ

Սպիտակ մեխակ

Բազմերանգ ծաղիկներ

Համագրքիչի էկրան

6. Մեկական բառ կազմի՛ր՝ երգերանգեզրեղբայր արմատները դնելով բառի սկզբում և վերջում:

երգեցողություն, համերգ

երանգավոր, բազմերանգ  

եզրագիծ, ճամփեզր

եղբորորդի, հորեղբայր

Օրինակեփեփելկիսաեփ 

Մայրենի 30.11.2022

                                                 Ինչը կփոխեի իմ դպրոցում,

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցում: Մեր դպրոցը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Դպրոցը շատ մեծ է և գեղեցիկ, շրջապատված է ծառերով: Դպրոցի բակում ունենք մեծ խաղահրապարակ, որը կուզեի մի փոքր վերանորոգվեր, քանի որ երբ մենք տղաներով ֆուտբոլ ենք խաղում, ամբողջությամբ փոշի ենք լինում: Մեր դասասենյակը մեծ է և լուսավոր: Միայն կուզեի մեր դասասենյակում լինեին նոր աթոռներ և սեղաններ, ամեն սեղանին լիներ առանձին համակարգիչ, որ մենք մեր համակարգիչները ամեն օր չբերեինք դպրոց: Դպորցում կուզեի ունենայինք մեծ փակ մարզադահլիճ և ճաշարանը լիներ մեծ, որպեսզի միջանցքում չնստեինք: