6th Grade

English in Mind{part 1}

September 30

Check your progress

Question Words

Fill in the correct question word.
1.  How much are the potatoes? They’re one pound.
2.  What can I do for you? I want two white T-shirts.
3.  Where can I get a newspaper? You can get it round the corner.
4.  Who is your best friend? It’s Paul.
5.   Where does Nick live? He lives in Boston.
6.   What colour is your new bike? It’s blue.
7.  What do you collect? I collect stickers.
8.  Who can help me? I can.
9.   What about some more tea? No, thanks.
10.  Which was your first word as a baby? I don’t know.
11.  When were you born? On May 21st.
12.  Where were you born? I was born in Manchester.
13.  What were you doing last Sunday? I was sailing.
14.  Where can we have a picnic? I know a nice place near a pond.
15.  What are you going to take with you? I’m taking some sandwiches and a coke.

Put in What, Where, Why, When, How into the gaps and form meaningful questions.

– How is the weather like today?

 – Why don’t you like apple juice?

– What about a walk through the forest?

 –  Where do you play volleyball?

 – Why is my red sweat shirt, Mum?

 – When do Anne and Betty get to school every day?

 – When does your father go to work?

 – What is the dog’s bone?

 – When are we going for a holiday by the sea again?

 -How do you like your coffee?

Մարմինների շարժումն ու փոխազդեցությունը

Հետևելով շարժվող մարմիններին` կարող ենք նկատել, որ դրանք ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ, այսինքն` կատարում են որոշակի տեղափոխություն: Մարմինների այդպիսի տեղափոխությունն անվանում են մեխանիկական շարժում։

Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։

Դիտելով մեքենայի դիրքի փոփոխությունը ծառի կամ շենքի նկատմամբ՝ ասում ենք, որ մեքենան շարժվում է այդ մարմինների նկատմամբ։ Իհարկե, շարժվում են նաև ծառերն ու շենքերը։ Դրանք մասնակցում են Երկրի օրական պտույտին և Երկրի հետ պտտվում են նաև Արեգակի շուրջը։

Այն գիծը, որով շարժվում է մարմինը, կոչվում է շարժման հետագիծ։

Որոշ դեպքերում հետագիծը կարող է տեսանելի լինել, ինչպես օրինակ կավիճի հետքը գրատախտակին, այլ դեպքերում՝ ոչ, ինչպես օրինակ թռչող միջատինը:

Ըստ հետագծի ձևի՝ շարժումները կարող են լինել ուղղագիծ կամ կորագիծ:

dvigenie-iloveimg-cropped.gif

Օրինակ

Կոր գծով են շարժվում կարուսելի նստարանը, ժամացույցի սլաքի ծայրը, Երկրի արհեստական արբանյակը, իսկ ուղիղ գծով՝ վերելակի խցիկը, ցած ընկնող քարը և այլն։

Շարժման արագություն

Մարմինները կարող են շարժվել հավասարաչափ կամ անհավասարաչափ։ 

Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը ցանկացած հավասար ժամանակահատվածներում անցնում է հավասար ճանապարհահատվածներ։

Հավասարաչափ շարժում է կատարում օրինակ, նկարում պատկերված կաթոցիկը: Այդպիսի շարժում կարող են կատարել ինքնաթիռը, ավտոմեքենան, մարդը, գնացքը և այլն: Նրանց շարժումները միմյանցից տարբերվում են քանակապես. ավելի արագ են կամ դանդաղ: Մարմինների շարժումը քանակապես բնութագրող մեծությունը կոչվում է արագություն:

im23 (1).gif

Այսպիսի շարժման ժամանակ արագությունը անփոփոխ է և ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը:

Արագությունը հավասար է մարմնի անցած S ճանապարհի և ծախսած t ժամանակամիջոցի հարաբերությանը:

V=St

Բնության մեջ և տեխնիկայում տեղի ունեցող շարժումների մեծ մասն անհավասարաչափ է:

im20.gif

Անհավասարաչափ կոչվում է այն շարժումը, որի դեպքում հավասար ժամանակահատվածներում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ: 

Անհավասարաչափ շարժումը բնութագրվում է միջին արագությամբ:

Միջին արագությունը գտնելու համար անհրաժեշտ է մարմնի անցած ամբողջ ճանապարհը բաժանել ծախսված ամբողջ ժամանակի վրա:

Vմիջ.=Sլր.tլր.

Այս բանաձևում V–ն միջին արագությունն է, S-ը մարմնի անցած լրիվ ճանապարհն է, t-ն՝ այդ ճանապարհի վրա ծախսած ժամանակը։

Ավտոմեքենայում տեղադրված արագաչափը ցույց է տալիս մեքենայի արագությունը շարժման տվյալ պահին։ Այն կարող է մեծ կամ փոքր լինել մեքենայի միջին արագությունից, որոշ պահերին էլ՝ հավասար լինել միջին արագությանը։ Մարմնի արագությունը հավասար է զրոյի, եթե մարմինը գտնվում է դադարի վիճակում:

Արագությունը չափվում է մ/վսմ/վ, կմ/ժ և այլ միավորներով։

Եթե հայտնի է շարժման արագությունը, ապա կարելի է որոշել, թե ինչ ճանապարհ կանցնի մարմինը ցանկացած t ժամանակում S=V⋅t բանաձևով:

Արագությունը չափող սարքը կոչվում է արագաչափ:

179_2.jpg

Բնության մեջ մարմինները կարող են շարժվել տարբեր արագություններով:

Օրինակ

Արբանյակը Երկրի շուրջը պտտվում է մոտավորապես 8 կմ/վ արագությամբ, այսինքն` 1 վ-ում անցնում է 8 կմ ճանապարհ:

Մարդը հանգիստ քայլելիս շարժվում է միջինում 4,7 կմ/ժ արագությամբ:

Ցամաքային կենդանիներից ամենամեծ արագությունն ունի վագրակատուն, որը կարճ տարածության վրա զարգացնում է մինչև 100 կմ/ժ արագություն: Դանդաղաշարժ կենդանիներից են կրիան, խխունջը, որոնք շարժվում են համապատասխանաբար 5 սմ/վ և 1,4 մմ/վ արագություններով: 

Բնության մեջ ամենամեծ արագությամբ տարածվում է լույսը, որի արագությունը 300000 կմ/վ է, այսինքն` 1 վ-ում անցնում է 300000 կմ:

Այրում և Վառելանյութ

Այրում։ Հրդեհի հանգցնելը
Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում: Այրումն օքսիդացման ռեակցիա է: Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը: Սովորաբար, որպեսզի այրում տեղի ունենա, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը: Այն ջերմաստիճանը, որի դեպքում տեղի է ունենում նյութի բռնկումը, կոչվում է բռնկման ջերմաստիճան: Տարբեր նյութեր բռնկվում են տարբեր ջերմաստիճաններում:
Կան նաև նյութեր, որոնք բոցավառվում են առանց տաքացնելու՝ ինքնաբերաբար: Նման նյութերի՝ բենզինի, կերոսինի, եթերի, ացետոնի գոլորշիների, բնական գազի հետ պետք է շատ զգույշ վարվել:
Վառելանյութ։ Վառելանյութի տեսակները: Դրանց լրիվ և թերի այրումը
Հեշտ բռնկվող նյութերը, որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն, կոչվում են վառելանյութեր: 
Վառելանյութ լինելու համար նյութը ոչ միայն պետք է լավ այրվի՝ անջատելով մեծ քանակությամբ ջերմություն, այլև՝ լինի էժան և շատ: Վառելանյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային:
Պինդ վառելանյութեր են՝ քարածուխը, տորֆը, փայտը և այլն: Հեղուկ վառելանյութեր են՝ բենզինը, կերոսինը, մազութը, սպիրտը և այլն: Գազային վառելանյութեր են՝ բնական գազ, ջրածինը:
Վառելանյութի արդյունավետությունը գնահատվում է այրման տեսակարար ջերմությամբ: 
Այրման տեսակարար ջերմություն կոչվում է 1կգ վառելանյութի լրիվ այրումից անջատվող ջերմության քանակը: Տարբեր վառելանյութերի այրման տեսակարար ջերմությունը կարելի է որոշել աղյուսակից: 

Վառելանյութերից օգտվելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները:
1. Բոլոր տեսակի վառելանյութերը պետք է պահել կրակից և ջերմության աղբյուրներից հեռու:  
2. Վառելանյութն այրելիս պետք է կարգավորել վառարան մտնող օդի քանակը: Եթե օդի ծավալն անհրաժեշտից պակաս լինի, ապա տեղի կունենա վառելանյութի թերի այրում և ածխաթթու գազի հետ մեկտեղ կառաջանա խիստ թունավոր «շմոլ գազ» (CO):  
3. Եթե սենյակում կա վառարան, ապա ժամանակ առ ժամանակ սենյակը պետք է օդափոխել: Դրանով դուք սենյակից կհեռացնեք CO2 և CO գազերը և նոր օդ կներմուծեք՝ լրիվ այրում ապահովելու համար: 
4. Եթե բնակարանում գազի հոտ զգացվի, պետք է անմիջապես փակել գազի փականը, բացել բոլոր պատուհանները: Ոչ մի դեպքում չմիացնել էլեկտրականություն, քանի որ կայծից պայթյուն և հրդեհ կառաջանա:
5. Բոլոր հիմնարկներում, ձեռնարկություններում, քիմիական լաբորատորիաներում, պարտադիր է կրակմարիչներ ունենալ:  

Եթե այնուամենայնիվ առաջացել է հրդեհ, ապա.
1.Խուճապի չմատնվե՛ս:
2.Անմիջապես զանգահարի՛ր հրշեջ կայանի համարով1−01։
3.Փորձի՛ր մարել կրակը կրակմարիչով կամ այլ միջոցներով:
4.Իմացի՛ր, որոշ դեպքերում, օրինակ, եթե վառվում են փայտը, թուղթը, ապա կրակը հանգցնում են ջրով, որը և՛ իջեցնում է ջերմաստիճանը, և՛ կրակը մեկուսացնում է օդից:  
5.Իմացի՛ր նաև, շիկացած մետաղի  վրա չի՛ կարելի ջուր լցնել: Այդ դեպքում ջրից անջատվում է ջրածին, որի այրումից  մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում: Հրդեհը չի դադարի, այն ավելի շատ կտարածվի:
6.Մի՛ փորձիր հանգցնել վառվող բենզինը, նավթը, կերոսինը ջրով։ Դրանք ջրից թեթև են և, մնալով նրա մակերևույթին, կշարունակեն այրվել:
7.Մի՛ լցրու ջուր բաց էլեկտրալարերի վրա:

Բնագիտություն

Հարցեր և առաջադրանքներ․

1․ Ի՞նչ գիտենք մեխանիկական շարժման մասին։

Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։

2․ Բերել մեխանիկական շարժման օրինակներ:

Մեքենա, փոշեկուլ

3․Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին:

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմիններիի շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

4․Ինչն են անվանում նյութական կետ:
այն մարմինը ,որի չափերը տվյալ պայմաներում կարելի է անտեսել։

Գործնական աշխատանք 01․10․2024

1․Կետերի փոխարեն գրի՛ր նախադասության մտքին համապատասխանող բառ՝ ընտրված ուղղագրական բառարանից:

Առողջ լինելու համար անհրաժեշտ է մշտապես կոփել մարմինը:

Նրա հաքին վարդագույն վերնաշապիկ էր ու նորաձև փեշ:

Սիրում է ժամերով պառկել տաք ավազին ու նայել ամպի լողացող պատառիկներին:

Հավաքած բոլոր փաստաթղթերն ու գրությունները դասավորեց  թղթապանակում, դրեց պահարանի մեջ:

Կրիայի նման մտել է պատյանի մեջ ու ոչինչ լսել չի ուզում:

Լավ լողորդի ու փրկարարի քn համբավը մեր քաղաքից արդեն դուրս է եկել:

Վիրավոր գազանի ձայնը անտառում դեռ երկար լսվեց:

2․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մարդատար գնացքը կարո՞ղ է քսանմեկ րոպեմ կտրել անցնել Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ Խաղաղ օվկիանոսից մինչ. Ատլանտյան: Դա նույնիսկ ինքնաթիռով հնարավոր չէ: Բայց ամերիկյան մի համալսարանի գիտնականներ պնդում են, որ այդ միայն իրագործելի է: Մի ագգային գիտաժողովում նրանք ստորերկրյա նոր փոխադրամիջոցի նախագիծ են ներկայացրել:

3․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Սևանա լճի խնդիրն այսօր հուզում է յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդու: Սևանի ջրի մակարդակը տասնյակ տարիների ընթացքում իջել է: Ջրի կորստի հետ առնչվում են մի շարք այլ էական հարցեր: Առանձին ուշադրության է արժանի ջրավազանի կենդանական աշխարհի պահպանության խնդիրը:

Բնակության անբարենպաստ պայմաններ են ստեղծվել նաև Սևանի թևավոր բնակիչների՝ թռչունների համար:

4․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Քանդում են հին տները, թափվում են աղյուսները, խուլ աղմուկով ընկնում են գերանները: Վիենացի մի փայտավաճառ այդպիսի իրադարտությունը երբեք բաց չի թողնում: Նա չնչին գնով կամ էլ ձրի հավանում է կառույցի փայտում մասերը: Երաժշտական գործիքներ պատրաստողները չորացան փայտը շատ բարձր են գնահատում: Դրանցից հիանալի տավիղներ, կիթառներ ու ակորդեոններ են սարքվում:

Թվի տոկոս

․ Հաշվել

ա) 250-ի 60 %150 է

250×60:100=15000:100=150

բ) 784-ի 75 % 588 է

784×75:100=58800:100=588

գ) 320-ի 25 % 80 ը

320×25:100=8000:100=80

 դ) 1450-ի 110 %1595 ը

1450×110:100=159500:100=1595

2. Գրքում կա 400 էջ։ Նրա էջերի 54 %-ը քանի՞ անգամ է շատ նրա էջերի 18 %-ից։

400×54:100=21600:100=216

400×18:100=7200:100=72

216:72=3անգամ պատասխան

3․ Ստուգողականից «10» գնահատական ստացան դասարանի աշակերտներից չորսը, ինչը կազմում է դասարանի բոլոր աշակերտների 16%-ը: Քանի՞ աշակերտ կա դասարանում:  

X*16:100=4

X=4*100:16=400:16=25 երեխա

4․ Պահեստում կա 2000 կգ ապրանք։ Առաջին օրը պահեստից տարան ամբողջի 30 %-ը, երկրորդ օրը տարան մնացածի 40 %-ը։ Քանի՞ կգ ապրանք է մնացել պահեստում։

2000×30:100=60000:100=600

2000-600=1400

1400×40:100=56000:100=560

1400-560=840կգ

Պատասխան պահեստում մնաց 840կգ

5․ Աղջիկները դասարանի սվորողների ամբողջ քանակի 54 %-ն են կազմում։ Դասարանում կա 12 տղա։ Քանի՞ սովորող կա այդ դասարանում։

100-54=46 %

X*46%=12

X=12*100:46=1200:46=26

Էդմոնդո դե Ամիչիս, Մեր ուսուցիչը, 6-րդ դասարան, 30.09

Մեր ուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու,  պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրիս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ինչ է պատահել, և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի`  արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում  աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ,  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ,  հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Առաջադրանք:
1.Ընդգծված բառերը բառարանի օգնությամբ փոխարինիր համապատասխան հոմանիշներով:

Առավոտնլուսաբաց,  անընդհատ-անդադար,   ողջունեին-բարևեին,  

 Ակնդետ –Անհամբեր,  ուրախանում-Զվարճանում,  ջերմություն-տաքություն,  անմիջապես—միանգամից,

Տառապում-Տանջվում, տևական- երկար ժամանակ,  գլուխը կախեց-խոնարհվեր, վերջացնել-ավարտել,  ակնթարթ-վարկյան, լուռ-անխոս,  Ողջ-կենդանի
2. Բնութագրիր ուսուցչին:

Ուսուցիչը շատ բարի էր, համբերատար,  նա ապրում էր միայնակ շփման կարիք ուներ։
3. Ո՞րն էր ամենահուզիչ պահը:

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Մեխանիկական շարժում

Մեխանիկական շարժում

Հետևելով շարժվող մարմիններին` կարող ենք նկատել, որ դրանք ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ, այսինքն` կատարում են որոշակի տեղափոխություն: Մարմինների այդպիսի տեղափոխությունն անվանում են մեխանիկական շարժում։

Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։

Դիտելով մեքենայի դիրքի փոփոխությունը ծառի կամ շենքի նկատմամբ՝ ասում ենք, որ մեքենան շարժվում է այդ մարմինների նկատմամբ։ Իհարկե, շարժվում են նաև ծառերն ու շենքերը։ Դրանք մասնակցում են Երկրի օրական պտույտին և Երկրի հետ պտտվում են նաև Արեգակի շուրջը։

Այն գիծը, որով շարժվում է մարմինը, կոչվում է շարժման հետագիծ։

Որոշ դեպքերում հետագիծը կարող է տեսանելի լինել, ինչպես օրինակ կավիճի հետքը գրատախտակին, այլ դեպքերում՝ ոչ, ինչպես օրինակ թռչող միջատինը:

Ըստ հետագծի ձևի՝ շարժումները կարող են լինել ուղղագիծ կամ կորագիծ:

dvigenie-iloveimg-cropped.gif

Օրինակ

Կոր գծով են շարժվում կարուսելի նստարանը, ժամացույցի սլաքի ծայրը, Երկրի արհեստական արբանյակը, իսկ ուղիղ գծով՝ վերելակի խցիկը, ցած ընկնող քարը և այլն։

Շարժման արագություն

Մարմինները կարող են շարժվել հավասարաչափ կամ անհավասարաչափ։ 

Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը ցանկացած հավասար ժամանակահատվածներում անցնում է հավասար ճանապարհահատվածներ։

Հավասարաչափ շարժում է կատարում օրինակ, նկարում պատկերված կաթոցիկը: Այդպիսի շարժում կարող են կատարել ինքնաթիռը, ավտոմեքենան, մարդը, գնացքը և այլն: Նրանց շարժումները միմյանցից տարբերվում են քանակապես. ավելի արագ են կամ դանդաղ: Մարմինների շարժումը քանակապես բնութագրող մեծությունը կոչվում է արագություն:

im23 (1).gif

Այսպիսի շարժման ժամանակ արագությունը անփոփոխ է և ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը:

Արագությունը հավասար է մարմնի անցած S ճանապարհի և ծախսած t ժամանակամիջոցի հարաբերությանը:

V=St

Բնության մեջ և տեխնիկայում տեղի ունեցող շարժումների մեծ մասն անհավասարաչափ է:

im20.gif

Անհավասարաչափ կոչվում է այն շարժումը, որի դեպքում հավասար ժամանակահատվածներում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ: 

Անհավասարաչափ շարժումը բնութագրվում է միջին արագությամբ:

Միջին արագությունը գտնելու համար անհրաժեշտ է մարմնի անցած ամբողջ ճանապարհը բաժանել ծախսված ամբողջ ժամանակի վրա:

Vմիջ.=Sլր.tլր.

Այս բանաձևում V–ն միջին արագությունն է, S-ը մարմնի անցած լրիվ ճանապարհն է, t-ն՝ այդ ճանապարհի վրա ծախսած ժամանակը։

Ավտոմեքենայում տեղադրված արագաչափը ցույց է տալիս մեքենայի արագությունը շարժման տվյալ պահին։ Այն կարող է մեծ կամ փոքր լինել մեքենայի միջին արագությունից, որոշ պահերին էլ՝ հավասար լինել միջին արագությանը։ Մարմնի արագությունը հավասար է զրոյի, եթե մարմինը գտնվում է դադարի վիճակում:

Արագությունը չափվում է մ/վսմ/վ, կմ/ժ և այլ միավորներով։

Եթե հայտնի է շարժման արագությունը, ապա կարելի է որոշել, թե ինչ ճանապարհ կանցնի մարմինը ցանկացած t ժամանակում S=V⋅t բանաձևով:

Արագությունը չափող սարքը կոչվում է արագաչափ:

179_2.jpg

Բնության մեջ մարմինները կարող են շարժվել տարբեր արագություններով:

Օրինակ

Արբանյակը Երկրի շուրջը պտտվում է մոտավորապես 8 կմ/վ արագությամբ, այսինքն` 1 վ-ում անցնում է 8 կմ ճանապարհ:

Մարդը հանգիստ քայլելիս շարժվում է միջինում 4,7 կմ/ժ արագությամբ:

Ցամաքային կենդանիներից ամենամեծ արագությունն ունի վագրակատուն, որը կարճ տարածության վրա զարգացնում է մինչև 100 կմ/ժ արագություն: Դանդաղաշարժ կենդանիներից են կրիան, խխունջը, որոնք շարժվում են համապատասխանաբար 5 սմ/վ և 1,4 մմ/վ արագություններով: 

Բնության մեջ ամենամեծ արագությամբ տարածվում է լույսը, որի արագությունը 300000 կմ/վ է, այսինքն` 1 վ-ում անցնում է 300000 կմ:

Продолжите рассказ используя слова антонимы… Минимум 10 предложений.

Однажды во дворе.

В один прекрасный, летний день Миша вышел во двор. Там его ожидало что-то очень интересное. Папа купил большой велосипед. Миша стал котатся на велосипеде. Миша так радовался, что незаметел, как прошла ночь. Он уставший пошел домой спать. Утром Миша проснулся, позавтракал и опять пошел покататься на велосипеде. Собралис дети во дворе чтобы увидеть велосипед Миши. Ребяата стали соревноваться, кто быстро котаеся. Всем было весело и хорошо.

Հարավային դպրոց, 5-3 դասարան

Skip to toolbar