Ամենից լավ տունը

ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խըրճիթում,
              Մի հին խըրճիթում,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
              Էս գորշ խըրճիթից,
              Էս հին խըրճիթից,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
              Էն գորշ խըրճիթը,
Էն հին խըրճիթը,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
              Էս գորշ խըրճիթն է,
              Էս հին խըրճիթն Է,
              Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ռուսերեն

  1. Запиши добавь нужные слова.

Это красная роза. Её нарисовали красной краской. Это зелёная трава. Её нарисовали зелёным карандашом. Это синее озеро. Его нарисовали синим карандашом. Это чёрный плащ. Его нарисовали чёрной краской. Это наши игрушки. Их нарисовали разными красками и карандашами.

Վարպետութան դաս

Այսoր Լույզայի մայրիկը եկել էր դպրոց, որպեզի վարպետության դաս անենք: Թեման ինչպես սկսել բիզնես և աշխատել: Շատ հետաքրքիր էր, մենք վարկ էինք վերցնում, գնումներ անում, բիզնեսը զարգացնում: Վերջում Լույզայի մայրիկից շնորակալություն հայտնեցինք: Հուսով եմ նմանատիպ վարպետության դասեր էլի կլինեն մեզ մոտ:

Բանջարեղեն՝ պղպեղ

Պղպեղը պատկանում է մորմազգիների ընտանիքին: Դրանք խոշոր և գունավոր են, տարածված է պղպեղների մոտ 700 տեսակ, որոնց մի մասը աճեցվում է դրանցից համեմունքներ պատրաստելու համար: Պղպեղները բազմամյա ոչ խոշոր թփեր են՝ կարմիր, նարնջագույն, դեղին գույներով և արտաքին տեսքով միմյանցից տարբեր: Բանջարեղենի պղպեղները, որոնց նաև անվանում են բուլղարական (չնայած որևէ կապ չկա այդ երկրի հետ), բավական տարածված են և վիտամիններով շատ հարուստ՝ B1, B2, PP և այլն: Կանաչ պղպեղի մեջ վիտամին C-ի պարունակությունը ամենաշատն է։ Դեղին, կարմիր, նարնջագույն պղպեղները հարուստ են բետտա-կարոտինով, կարմիր պղպեղը մյուսների համեմատ ավելի քաղցր է և զգալի քանակությամբ պրովիտամին A է պարունակում: Կծու կարմիր պղպեղը նաև A և C վիատմիններ, շաքար, սպիտակուց և հանքանյութեր է պարունակում, ուստի այն շատ օգտակար է։ Այս պղպեղում առկա կապսաիցինը բարելավում է արյան շրջանառությունը։ Կարմիր կծու պղպեղում պարունակվող ալկալոիդները նպաստում են օրգանիզմում սերոտոնինի սինթեզին, ինչի ազդեցությամբ կարմիր կծու պղպեղ ուտելիս ուրախության զգացողություն է առաջանում։ Ամենահայտնի կծու պղպեղներից մեկը՝ չիլին, նպաստում է կալորիաների այրմանը. այն խորհուրդ է տրվում նիհարել ցանկացողներին։ Ցանկացած ուտեստի մեջ մի քիչ չիլին մոտ 45 կալորիա է այրում։ Այն օգտագործվում է ախորժակը, արյան շրջանառությունը, մարսողությունը բարելավելու և տաքացնող քսուքներ պատրաստելու համար։

Ճամփորդություն Ջրվեժի ալգելոց

Մենք այսօր դասընկերների և ուսուցիչների հետ գնացել ենք Ջրվեժի ալգելոց: Շուրջ բոլորը բարձր ծառեր էին ու լիքը ձյուն: Այնտեղ բոլորս մեծ օղակով սահեցինք, մեզ հետ սահեց նաև Ընկեր Սեդան: Սահեցինք խաղացինք, հետո լուսանկարվեցինք: Այնպես նկարվեցինք, որ մեր ետևում երևում էր Մասիս սարը: Շատ ուրախ, տպավորված ետ եկանք դպրոց:

Մի քանի լուսանկար մեր ժամփորդությունից

Գիշատիչ կենդանի աղվեսը

Գիշատիչ են համարվում այն կենդանիները, որոնք ուտում են այլ կենդանիների: Ամբողջ մոլորակով տարածված են գիշատիչների շուրջ 270 տեսակ և 110 ցեղ։ Նրանց ճնշող մեծամասնությունը մսակեր կենդանիների դասական օրինակներ են և սնվում են հիմնականում ողնաշարավորներով: Գիշատիչ կենդանիներից են առյուծը, վագրը, հովազը, գայլը, արջը, աղվեսը և այլն:

Ես կպատմեմ աղվեսի մասին: Աղվեսը շնագայլերի ընտանիքի գիշատիչ կենդանի է:

Աղվեսները ավելի փոքր են, քան միջին չափի ընտանի շունը, ունի երկար նեղ մռութ և խիտ պոչ:

Աղվեսի մարմնի երկարությունը հասնում է մինչև 90 սմ, պոչը թավ է՝ երկարությունը՝ 40–60 սմ, կենդանի զանգվածը՝ 5–8 կգ։ Մազածածկը խիտ է, փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրադեղնավուն և այլ երանգներով։ Բուծվում են արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվեսներ։ Ականջների արտաքին մասը սև է, ոտնաթաթերի տակը՝ մորթապատ։ Աղվեսները խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանիներ են։Փորձանքից աղվեսին հեռու են պահում նրա քողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունը և հատկապես հոտառությունը. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում է ժամանակին փախչել կամ թաքնվել։ Իսկ լսողությունն օգնում է կեր հայթայթելիս։ Ձմռանն աղվեսն ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին և նույնիսկ ամենաթույլ ծվծվոց լսելով` կարողանում է գտնել նրանց։ Աղվեսը սնվում է նապաստակներով, գորտերով, մողեսներով, խոշոր միջատներով, մկներով ու մանր կրծողներով: Ամռանն աղվեսը սնվում է բույսերի որոշ տեսակներով: Ապրում են 15 տարի։

Հունվարյան ստուգատես

Ես ստեղծեցի այս լոգոն, որը բնութագրում է Հունվարյան մեր ստուգատեսը: Լոգոյի եզրերը կարմիր գույնի է, նույնը, ինչ որ mskh.am կայքում: ՄՍԿՀ-ն ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ կարճ անվանումն է, 3-3-ը՝ իմ դասարանը: Լոգոյի ներսում պատկերված է մարդուկ, որը ես եմ մեր դպրոցում: Ես և՛ վազում եմ, և՛ երգում եմ, և պարում եմ, և՛ սովորում եմ, և՛ մտածում: Սա այն ամենն է, ինչ ես անում եմ դպրոցում:

Իմ ուրախ Նոր Տարին

Ես շատ եմ սիրում Նոր Տարին, երբ ձյուն է գալիս, գալիս է Ձմեռ Պապիկը, մեզ նվերներ է բերում:

Երկար մտածում էի, թե ինչ նամակ գրեմ Ձմեռ Պապիկին, և վերջապես Դեկտեմբերի 29-ին գրեցի: Եղբորս հետ նույն օրը զարդարեցինք տոնածառը, և անհամբեր սպասում էինք Ձմեռ Պապիկի գալուն: Հնչեցին ժամացույցի զանգերը, հայրիկս հրավառություն էր կազմակերպել, և շատ անսպասելի ես և եղբայրս հայտնաբերեցինք տոնածառի տակ մեր նվերները՝ մեր ընտանիքի բոլոր անդամների անունները նվերների վրա գրված: Ձմեռ պապիկը ինձ բերել էր սեղանի ֆուտբոլ, շատ ուրախացա: Մնացած բոլոր օրերը ինձ համար տխուր էին. ես հիվանդ էի: Կից կեսանյութով ներկայացնում եմ իմ ամանորյա առօրյան:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Ցանկանում եմ որ բոլոր բալիկները ուրախ լինեն, շատ նվերներ ստանան ու չհիվանդանան: