Ելք ստուգատես

Բլոգային աշխատանք

  • Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:

Իմ մասին 24.05.2021

  • Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենքիչն օգտագործվում և ինչու:

Իմ բլոգը բաղկացած է հետևյալ բաժիններից Մայրենի, Մաթեմատիկա, Անգլերեն, Ռուսերեն, հայրենագիտություն, Բնագիտություն, և բանավոր մաթեմատիկա։ Ամենաքիչ նյութեր հրապարակրված են բանավոր մաթեմատիկա բաժնում։ Ընտրության գործունեությունը բանավոր մաթեմատիկայից փոխեցի ռոբոտաշինություն և տվյալ բաժնում նյութեր չհրապարակեցի։

  • Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչու եք հավանում:

Ուսումնասիրել եմ ուսուցիչների բլոգները։ Ինձ համար ամենատպավորիչը ընկեր Լյովայի բլոգն էր։ Որովհետև նրա բլոգում յուրաքանչյուր բաժինը հստակ առանձնացված է և հեշտ է որեվե բան գտնել։

  • Գրել ձեր, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Մենք ապրում ենք 21-րդ դարում, մի ժամանակաշրջան, երբ համացանցը սոցիալական կայքերը և բլոգները մեր կյանքի անբաժանելի մասն են կազմում։ Իհարկե հուսով եմ ինչպես մեր, այնպես էլ մեր երեխաների մոտ այն չի վերածվի հիվանդության և կծառայի գիտելիքի ավելի մեծ պաշար կուտակելուն։ Ինչ վերաբերում է իմ տղայի բլոգին, ասեմ, որ յուրաքանչյուր նյութ կամ դաս կամ տեսանյութ, որը պետք է Հարութը հրապատակի մանրամասն ուսումնասիրվում և ստուգվում է։ Սա շատ կարևոր է, քանի որ այս պահին մեր երեխաները չունեն մեծածավալ ընթերցող կամ հետևորդ, սակայն նրանք սովորում եմ ցանկացած նյութ տեղադրել գրագետ, ընթերցողին կամ տեսանյութ դիտողին հաճելի ու ուսուցանող։ Հուսով եմ տարիների ընթացքում իմ տղայի մոտ ավելի կզարգանա բլոգավորության հմտությունը, ի դեպ նշեմ, որ ես Հարութի հետ եմ սկսել սովորել օգտագործել բլոգ, ուսումնասիրել և հետևել ուսուցիչների բլոգներին։

Դանիել Հակոբյան

  • Բլոգում գտնել /իմ մասին/ բաժինը, ծանոթանալ բլոգի հեղինակի հետ

Դանիել Հակոբյանի մասին

  • Գրել, թե բլոգի հեղինակը ինչ առարկա է դասավանդում

Դանիել Հակոբյանը Միջին դպրոցի ֆուդբոլի մարզիչն է։

  • Գտնել բլոգի բաժինները, ուսումնասիրել դրանք, դուրս գրել այն բաժինները, որոնք կարող են ձեզ հետաքրքրել

Ես մարզիկ եմ հաճախում եմ ըմբշամարտի մարզադպրոց, և ինչպես յուրաքանչյուր տղայի, ես էլ եմ շատ սիրում ֆուտբոլը, անքամ բաց չեմ թողնում հեռուստացույցով ցուցադրվող որևէ խաղ։ Ընկեր Դանիելի բլոգի յուրաքանչյուր բաժին ինձ շատ հետաքրքիր է։

  • Ճամփորդություն բաժնից նայել և գրել, թե բլոգի տերը ուր է ճամփորդել

Դանիել Հակոբյանի բլոգի ճամփորդություների բաժինը։

  • Ուսումնասիրել բլոգի արտաքին տեսքը, կարծիք գրել դրա մասին։

Ուսումնասիրեցի ընկեր Դանիելի բլոգը։ Շատ հաճելի էր երբ բացեցի բլոգը և ամենավերևում հայտնվեց ֆուտբոլի գնդակը և ներքևում գրված էր ֆուտբոլի մարզիչ։ Ես միանգամից սկսեցի ուսումնասիրել նրա բլոգը։

  • Հանդիպում բլոգի հեղինակ-ուսուցչի հետ (տեսանյութով, լուսաբանումով, ֆոտոներով ներկայացրու)։

Մրցաշարեր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *