Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:

լեցուն -շատ

Տարափ -հեղեղ

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ-ծնվեց

սնավ-սնվեց

քնավ-քնեց

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։

Աշնանը տերևները ոսկեգույն են դառնում, որի պատճառով ասում են ոսկի տերև:

Այգում ծառից կախված են ոսկի տերևները:

5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսելդարսել

Միրգգիրկ

սնավծնավքնավ,

փչելճչել

դարսել-սարսել

6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։

7. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր

Մաթեմատիկա

81. Հաշվի՛ր:

   6540     8452     1180 
  X 840    X  62    x 340 
  2616     16904     472  
+5232    +50712    +354   
 5493600  523024    401200
                          
   2500     1200          
  x160     x320           
  150       24            
 +25      +36             
  400000   384000         
                          
                          

82. Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե a=3400

ա)

  1. 2458x(3400-3339)=149938

3400-3339=61

2458×61=149938

2. 1647x(3400-3400)=0

3400-3400=

1647×0=0

բ)

1, 5642x(3400-3352)=270816

3400-3352=48

5642×48=270816

2, 9999:(3400-3399)=9999

3400-3399=1

9999:1=9999

83. Դի՛ր փակագծեր այնպես, որ հավասարությունը դառնա ճշմարիտ:

610+300-(120-20)=810

610-(300-100):20=600

600-(600-500)x5=100

600-(300-500:5)=400

English

 Answer the questions.

1.Is your family big or small?

My family is big. In our family lives my mother, father, brother, grandmother, grandfather and I. I am eight, my brother is five, my mother is 35, my father is 36, my grandmather is 64, my grandfather is 64.

2. Is your house big or small? Describe your room.

My house is big. Our home consist of 3 rooms. My room is small. We have 2 bads in my badroom. My books and copy-books are in the table.

3. When do you get up in the morning?

I get up at 8 o’clock. I wash my hands and face, brush my teeth, have a brackfast and go to school.

4. What do you have for breakfast?

I have a breakfast in the morning. In the morning I like to eat eggs. I don’t like to drink milk.

5. What subjects do you study at school?

At the school I study English, Mathematics, Armeninan and Russian. I like my teachers, becouse they are beutifull and kind.

6. Can you name the days of the week?

A week is a period of seven days. They are Sunday, Monday, Tuesday, Wetnesday, Thersday, Friday, Saturday. We don’t go to school at Saturdays and Sundays,

7. What sport do you like?

I want to be a good sportsman. I like to play football. In the evening I go to the yard and play football with my friends.

8.Have you got a pet? Tell about your pet.

No, I have not a pet. But I want to have a dog, becouse they are very good friends.

9. What do you usually do in the evening?

In the evening we watch TV or I go to the yard and play with my friends.

10. Do you like weekends? What do you do at weekends?

I like my weekends. At weekends I do my lessons, play any plays, watch TV and I listen to music.

Երկրի ներքին կառուցվացքը

Image_690
загруженное (1)

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից՝ ներքին և արտաքին: Ներքին շերտի ջերմաստիճանը հասնում է 6300°C-ի, արտաքինը՝ 6100: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը՝ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:
Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:
Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է՝ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին՝ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներ են, օրինակ՝ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ են:
Օգտակար հանածոներից են, օրինակ՝ նավթը, քարածուխը, տորֆը, բնական գազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ՝ ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը՝ ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ՝ Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ՝ հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:

1.Ի՞նչ շերտերից է կազմված Երկիրը:
2. Ի՞նչ է քարոլորտը:
3. Ինչպիսի՞ կարծր ապարներ կան:

  1. 1. Երկրագունդը կազմված է երեք շերտերից՝ միջուկ, միջնապատյան և երկրակեղև:
  2. 2. Քարոլորտը միջնապատյանի և երկրակեղևի միջև ընկած հատվածն է:
  3. 3. Կարծր ապարներն են քարերը, քարածուխը, քվարցը:

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան-իջնել

շար եկան-շարվեցին

մաղ տալ-կամաց կամաց թափվել

շաղ տալ-տարածել

քող կապել-ծածկել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Աշուն է եկել, օրերը ցրտել են: Երկնքում երեվում են սև ամպեր, ամպերը գոռգոռում են, կամաց կամաց անձրև է գալիս, քամին թափում է ծառի տերևները:

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել-շոգ

հեռու-մոտիկ

վառել-մարել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

1, Սևուկ ամպեր վար եկան

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Մաթեմատիկա

72. Արամը Նարեկին առաջարկեց մտապահել որևէ եռանիշ թիվ և այդ թվի գրությանը աջքից կցագրել 6 թվանշանը: Այնուհետև պահանջեց ստացված թվից հանել մտապահաց թվի և 10-ի արտադրյալը: Արդյունքը Արամին պարզ էր: Որն էր արդյունքը:

վերցնենք oրինակ այս 115 եռանիշ թիվը:

Լուծում

1156

115×10=1150

1156-1150=6

74. Կազմիր երեք գործողություն պարնակող երկու այնպիսի արտահայտություն որոնց արժեքները հավասար լինեն 250-ի:

10×30+71-a=250

10×30=300

300+71=371

371-250=121

Մտապահումենք երկնիշ թիվ, այդ երկնիշ թիվ ձախից ավելացնել 6 թվանշանը արդյունքից հանել համենափոքր եռանիշ թվի և 6-ի արտադրյալը արդյունքում ինչ ստացվեց:

Երաժտությունը իմ կյանքում

Բոլոր երեխաների նման ես էլ առաջին անգամ երաժշություն լսել եմ շատ փոքր տարիքում, երբ մայրիկս օրորոցային էր երգում ինձ համար: Երբ ծնվեց եղբայրս մայրիկս նրա համար էլ էր նույն երգը երգում: Արի իմ սոխակ երգն էր դա: Մինչև հիմա էլ մայրիկս երգում է երգը, որ քնենք: Հիմա չէմ պատկերացնում, եթե մայրիկս չերգի ինչպես եմ քնելու: Բացի դպրոցից, տանն էլ, երբ դաս չէմ անում երգում եմ, երաժշտություն եմ լսում ես սիրում եմ ռիթմիկ երաժշտություն, որի ժամանակ կարելի է պարել:

Մաթեմատիկա

64. 24267 թվի 3-րդ կարգի կարգային միավորների թիվը ավելացրու 4-ով և հաշվիր ստացված թվերի տարբերությունը:

Լուծում

4+2=6

24667-24267=400

Պատասխան թիվերի տարբերությունը 400 է:

66. Գնացուցակում բերված տվյալներին համապատասխան կազմիր արտահայտություն և հաշվիր արժեքը:

Անվանումը1կգ=ի գինը
Տավարի միս1650 դրամ
Խոզի միս1800 դրամ
Հավի միս1300 դրամ
Երշիկ1200 դրամ

Հասմիկը գնեց 3 կգ տավարի միս, 2 կգ հավի միս, 1կգ երշիկ և վճարեց 10000 դրամանոց 1 թղթադրամ: Որքան դրամ պետք է վերադարձնի վաճառողը նրան:

1650×3=4950դրամ վճարեց տավարի մսի համար

1300×2=2600դրամ վճարեց հավի մսի համար

1200×1=1200 դրամ վճարեց երշիկի համար

4950+2600+1200=8750դրամ կազմեց գնումները

10000-8750=1250 դրամ

Պատասխան մանրը կազմում է 1250 դրամ:

71. Պատասխանիր արագ:

7 ձկնորսներ 7 ձուկը ոտում են 7 օրում: Նույն պայմանների դեպքում 5ձկնորսներ 5 ձուկը քանի օորւմ կուտեն:

Պատասխան 5 օրում

Ձկնորս Աշոտը 5 րոպեում բռնեց 5 ձուկ: Քանի ձուկ կբռնի 7 րոպեում:

Պատասխան 7 ձուկ:

Աշխատանքային երգեր

Բաղը քաղինք

Բաղը քաղինք, խաղողը տարանք,Չարազը, չարազը,Ճառթեք, տըղներ, մաճառ խըմենք,Ավազը, ավազը:
Խաղողը ճառթենք, կարմիր շիրանՉըռչըռա, չըռչըռա,Լըցնենք կարասն, էփի, թափի,Վըռվըռա, վըռվըռա:
Դե՛, Ճառթի, հա՛, դե՛. Ճառթի, հա՛,Կըրընկի, կըրընկի,Չըփչըփացրու, ֆըռռա — խաղաՏըրընգի, տըրընգի:
Խաղողը ճառթի, շիրան հանենք,Ճըփճըփա, ճըփճըփա,Մաճառ խմենք ու խաղ կանչենք,Զըրընգա, զըրընգա:

Լանջի հողին
Լանջի հողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Հացն ա կողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Ուտեմ համեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Ցորեն ծամեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Լուսնակ գիշեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Տափակ կըտեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Աննա խանում, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Քունդ ա տանում, հեփ, հոփ, հեփ, հոփ:

Էսօր ուրբաթ է 

Էսօր ուրբաթ է պաս է.Դէ՜, հէ՜, զը՛նգը, զընգը, դէ՜, հէ՜, ջան,Սըրտիկ արծաթէ թաս է։Դէ՜, հէ՜, զը՛նգը, զը՛նգը, դէ՜, հէ՜, ջ՜ան:
Սըրտիկ մալուլ մի մընա—Աշխարհ մարդու չի՛ մնա։
Աշունն եկաւ ցօղալէն,Ծառի թըփեր դողալէն.Սըրտի՛կ, մալուլ մի՛ մընա,—Աշխարհ մարդու չի՛ մընա։
Կըռունկ կանչեց սարերուն,Ղարիբ տըղէն երերուն,Սըրտի՛կ, մալուլ մի՛ մընա,—Աշխարհ մարդու չի մնա։

Կռունկ, հոպ տուր ու թռի,Կռունկ, ծափ տուր ու թռի:
1.Կռունկն ընկավ կալերը,Կռունկ, հոպ տուր ու թռի,Կտրավ չուխուս թելերը,Կռունկ, ծափ տուր ու թռի:Կամաց քշեք սելերը,Կռունկ, հոպ տուր ու թռի,Կապեմ չուխուս թելերը,Կռունկ, ծափ տուր ու թռի:ԿրկներգԿռունկ, հոպ տուր ու թռի,Կռունկ, ծափ տուր ու թռի:2.Ա՜յ տղա, պարի մեջը,Կռունկ, հոպ տուր ու թռի,Ես եմ քո խաղի մեջը,Կռունկ, ծափ տուր ու թռի:Սարեն ես գամ, ձորեն՝ դու,Կռունկ, հոպ տուր ու թռի,Պագըմ ես տամ, էրկուս՝ դու,Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կրկներգ 2 անգամ
Կռունկ, հոպ տուր ու թռի,Կռունկ, ծափ տուր ու թռի:

Ադեն մածուն մերել է

Ադեն մածուն մերել է, փեսի փայը պահել է,Ադեն մածուն մերել է, փեսի փայը պահել է,Անտեր մնա չալ կատուն, կերավ փեսի փայ մածուն,Անտեր մնա չալ կատուն, կերավ փեսի փայ մածուն,Թավեն ծակ է՝ յեղ չկա, փեսեն էկավ՝ տեղ չկա,Թավեն ծակ է՝ յեղ չկա, փեսեն էկավ՝ տեղ չկա,Փեսին շատ երես միք տա, փեսին էյթիբար չկա,Փեսին շատ երես միք տա, փեսին էյթիբար չկա:

Հարի, հարի, խնոցի

Հարի, հարի, խնոցի,

Մեջդ բարի, խնոցի

,Ունկդ բարակ,

խնոցի,Մեջդ կարագ, խնոցի:
Փլավ կեփեմ՝ եղ չըկա,Փեսեն էկավ՝ տեղ չկա,Հարի, հարի, խնոցի,Մեջդ բարի, խնոցի:

Վահագն Դավթյան Բարի հսկան գրքից:

 Առավոտ, երբ հանդիպեցի Սարոյանին, առանց նախաբանի սկսեց.
-Վահա՛գն, քիչ առաջ հեռախոս զնգաց… Հելլո, ըսի… Վովու՞ն հետ կխոսիմ, հարցուց կին մը… Ե՞ս վովուն հետ կխոսիմ, հարցուցի ես… Ինչպե՞ս թե վովուն հետ կխոսիմ… Այո, ըսի, վովու՞ն հետ կխոսիմ… Կին դարձյալ կհարցնե. իսկ ե՞ս վովուն հետ կխոսիմ… է, ինչ գիտնամ ըսի… Այդպես ոչ ան իմացավ «վովուն հետ կխոսի» , ոչ ալ ես: Երկուքս ալ հայերեն խոսեցանք ու չհասկցանք իրար:
Լավ չէ, երբ մարդիկ չեն հասկնար իրար…
– Լավ չէ, այո… Բայց ահա մի օր մի ֆրանսիացի, որ, բնական է, հայերեն չգիտեր, և ես, որ դժբախտաբար, ֆրանսերեն չգիտեմ, բավականին երկար խոսեցինք և, երևակայեք, հասկացանք իրար:
– Հետաքրքիր է, պատմե, Վահագն.
– 1973-ին Փարիզում էի: Ինձ ուղեկցող բարեկամս մտավ խանութ ինչ-որ գնումների, ու ես մայթին կանգնած ծխում էի:
Մոտեցավ մի ծերուկ ֆրանսիացի, գինով էր… Կանգնեց դեմս ու սկսեց խոսել:
Խոսեց, խոսեց, խոսեց ու երբ ընդհատեց, ես սկսեցի խոսել, ասացի՝ քեֆդ լավ է, շատ լավ, ինքդ էլ լավ մարդ ես երևում, հիանալի մարդ, ձեր Փարիզն էլ շատ գեղեցիկ է և նման բաներ… Ցույց տվեց, թե ուշադրությամբ լսում է ու նորից սկսեց խոսել: Գրպանիցս ծխախոտ հանեցի, խնդրեմ ասացի, ծխեք, Հայաստանի ծխախոտ է, «Ախթամար» … Հետաքրքրությամբ նայեց տուփին, մի հատ վերցրեց. ասաց՝ մերսի, միակ բառը, որ հասկացա…
Եթե նույնիսկ այդ մեկ բառն էլ չհասկանայի, մեկ է հասկանում էի նրան, մարդը խմած էր, երևի ինչ-որ ցավ ուներ, ուզում էր մեկի հետ խոսել, ցավը պատմել… Ու՞մ հետ խոսեր, բոլորն իրենց գործին էին շտապում, միակ անգործը ես էի, որ մայթին կանգնած ծխում էի… Ինքն էլ երևի հասկացավ, որ ես չեմ հասկանում իրեն, բայց դա կարևոր չէր, իրեն լսող էր պետք ու գտել էր…
– Պարզ է, հասկըցած եք իրար, – ասաց Սարոյանը, – գեղեցիկ է, երբ մարդիկ տարբեր լեզվով կխոսին ու կհասկընան… Բայց ահա հոս, երբեմն կուգան, հետս անգլերեն կխոսին, ու չեմ հասկընար…
– Այդքան վա՞տ են խոսում…
– Ո՛չ, վատ չեն խոսիր, բայց կուզեն ցույց տալ, որ անգլերեն գիտեն, ու չեմ հասկընար այդ մարդոց… Ես եկած եմ, որ հայերեն լսեմ, հայերեն խոսիմ, իրենք անգլերեն կխոսին: Ինչու՞ս պետք…
Իսկապես, երբ հետը անգլերեն էին խոսում, շուռ էր գալիս իմ կողմը.
– Վահագն, ի՞նչ կըսեն, թարգմանե…
Ես ուսերս վեր էի քաշում:
Ծիծաղում էր
Զրուցակիցը, ստիպված անցնում էր հայերենի:
– Շատ լավ, – ասացի, – երբ սրանից հետո ձեզ հետ անգլերեն խոսեն, ու դուք ասեք՝ Վահագն, ի՞նչ կըսե, թարգմանե, պիտի թարգմանեմ. ասեմ, պարոն Սարոյան, այս մարդն ասում է՝ անգլերեն գիտեմ…
– Հո՜, հո՜, հո՜… Ատանկ ալ ըսե…
Զարմանալի ամբողջական, զարմանալի սևեռուն է Սարոյան մարդն ու գրողը: Նրա ոչ մի արարքը, ոչ մի խոսքն ու զրույցը դուրս չեն մեր պատկերացրած սարոյանական աշխարհից: Առավոտվա հեռախոսային այն պատահական զրույցն էլ, որ մեր հեռախոսային կապի մեղքն էր, ինչ-որ հետք էր թողել նրա մեջ. «Լավ չէ, երբ մարդիկ չեն հասկնար իրար»

Վիլյամ Սարոյանը, ապրելով Հայաստանից դուրս, շատ հայրենասեր մարդ էր, ամենուր փնտրում էր հայերի որ նրանց հետ հայերեն խոսեր: Անգամ հայաստանում, երբ նրա հետ խոսում էին անգլերեն, նեղվում էր և պատասխանում հայերեն: