Աթաբեկ Խնկոյան_Ճպուռն ու մրջյունը

Թռի-վռի Մի ճպուռ, 
Ողջ ամառը Շուռ ու մուռ, 
Երգեց, ճռռաց. Ճռճռաց: 
Մին էլ, ըհը՜, Ձմեռը, 
Փռեց իրա Թևերը. 
Բացեց գորգը Սպիտակ, 
Դաշտերն առավ Ձյունի տակ: 
Անցան պայծառ օրերը, 
Էլ ո՞ րն ասեմ, Էլ ո՞ րը, 
Երբ ամեն մի Թփի տակ 
Թե սեղան կար, Թե օթյակ: 
Եկան օրեր Ցրտաշունչ, 
Ճպուռն ընկավ Լուռ ու մունջ. 
Քաղցած փորին Էլ ի՜նչ երգ, 
Ցուրտը տարավ Ոտ ու ձեռք: 
Զընգր-զընգր Դողալով, 
Ծանր-ծանր Սողալով 
Նա մրջյունին Ասում էր. 
– Գլխիդ մատաղ, Սանամե՛ր, 
Մի ճա՛ր արա Շունչ առնեմ, 
Ցրտից, սովից Չմեռնեմ: 
Կերակրի՛, Տաքացրու՛, 
Մինչև գարուն Ապրեցրու: 
– Ի՜նչ խաբար է, Սանիկս, 
Զարմանում եմ, Ջանիկս, 
Չաշխատեցի՞ր Ամառը, 
Ասա՛, ինչ էր Պատճառը: 
– Էդպես բանի, Սանամե՛ր, 
Էլ ժամանակ Ո՞ վ ուներ. 
Էն խոտերում Բուրավետ 
Երգում էինք Մերոնց հետ… 
– Ուրեմն դու՞ … 
– Այո՛, ես 
Ողջ ամառը Դեն ու դես 
Երգում էի Մշտապես: 
– Երգո՞ւ մ էիր… Շատ բարի, 
Այժմ էլ բռնի Վեր-վերի, 
Քամին ծափ տա, 
Դու պարի՛:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *