Մաթեմատիկայի խնդիրներ Սեբաստացու օրերի շրջանակներում

  1. Տատիկը պատրաստում էր թթու: Ամանի մեջ լցրեց բանջարեղեններ՝ 5 հատ վարունգ, գազար որը 4-ով ավել էր քան վարունգը, և պղպեղ, որը 3ով պակաս էր քան գազարը: Վերջում տատիկը ավելացրեց աղաջուր և դրեց անկյունում, որ թթվի: Տատիկը քանի տեսակ բանջարեղեն օգտագործեք և ընդամենը ամանի մեջ քանի բանջարեղեն կար:

Լուծում

5+4=9 հատ գազար

9-3=6 հատ պղպեղ

9+6+5= 20 հատ

Պատասխան 3 տեսակ բանջարեղեն, ընդամենը 20 հատ

2. Ընկեր Սեդայի հետ որոշեցինք դպրոցում պատրաստել թթու: Դասընկերներից 3-ը դպրոց բերեցին 5-ական վարունգ, 3-ը՝ 4-ական գազար, 2-ը բերեցին 2-ական ծաղկակաղամբ, 10-ը ՝ 3-ական լոլիկ: Քանի հատ բանջարեղենով Ընկեր Սեդան կպատրաստի թթու:

Լուծում

5*3=15 հատ վարունգ

3*4=12 հատ գազար

2*2=4 ծաղկակաղամբ

10*3=30 հատ լոլիկ

30+4+12+15=61 հատ բանջարեղեն:

Պատասխան՝ 61 հատ բանջարեղեն

3. Դավիթըայգուց հավաքեց բանջարեղեն թթվի համար: Զամբյուղի մեջ լցրեց 15 հատ վարունգ, 3 հատ ծաղկակաբամբ, 9 հատ լոլիկ, 12 հատ գազար, 6 հատ պղպեղ: Բոլոր բանջարեղենները հավասարաչափ բաժանեց 3 մասի, և լցրեց թթվի ամանի մեջ: Յուրաքանչյուր ամանում քանի հատ բանջարեղեն լցվեց:

Լուծում

15:3=5 վարունգ

3:3=1 հատ ծաղկակաղամբ

9:3=3 հատ լոլիկ

12:3=4 հատ գազար

6:3=2հատ պղպեղ

5+1+3+4+2=15 հատ բանջարեղեն

Պատասխան 15 հատ բանջարեղեն յուրաքանչյուր ամանի մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *