Կաքավ

Մշակումը՝ Արուսյակ Սահակյանի

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:

Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.
– Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.

– Կաքավին ասեք՝ թող էլ չերգի:

Կաքավը լռեց:

Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում: Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին.

Թագավորն ապրա՛ծ  կենա, կարմրակտուց, կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա.մեր հասկերը չեն քաղցրանա:

Արծիվն ասաց՝ թող երգի՛:

Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի խոսքերը, միայն մեկ բառ էր հիշում.

– Կըղա՜, կըղա՜:

Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.

– Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:

Հարցեր և առաջադրանքներ

1.Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները (դարձվածքները).

ականջ չունենալ – չլսող
գանգատ անել – բողոքել
երգի հետ գլուխ չունենալ – երգը չսիրել
խնդիրքի գնալ – խնթրել

2.Ինչո՞ւ մյուս թռչունները չէին սիրում կաքավին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում:

3.Ի՞նչ ասացին թռչունները արծվին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործանբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:

4.Նկարագրի՛ր այս պատմության կաքավին:

Կաքավը ուներ կարմիր կտուց և կարմիր տոտիկներ ու շատ լավ երգում էր:

5.Քո կարծիքով ինչի՞ մասին էր երգում կաքավը:

Իմ կարծիքով կաքավիկը երգում էր արտերում աճող ցորենի և մնացած վերքի մասին որը դուր չեր գալիս մյուս թռչուններին:

6.Ի՞նչ կլինի, եթե ոչ մի թռչուն չերգի:

Եթե թռչունները չերգեն տարորինակ լռություն կլինի:

7.Նամակ գրի՛ր արծիվ արքային:

Բարև, թագարվոր ապրած կենա: Դու թռչունների թագավորը ես, ամենա ուժեղն ու իմաստունը: Խնդրում եմ որոշումներ կայացնելիս երկար մտածիր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *