Ազգային պարերգեր

Հանինա, նինա, նինա,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու,
Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա,
Հանինա վառա ես:

Սասնա կեյներ բարակ ծուխ,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու,
Յարուգ մունիմ բուլանուխ,
Հանինա, նինա, նինա,
Հանինա վառա ես:

Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու:
Հանինա, նինա, նինա
Հանինա, նին


Դու պզդիկիս բարով մեծնաս,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու:
Խորոտիկ նոր հարս դառնաս,
Հանինա, նինա, նինա,
Հանինա վառա ես:


Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու:
Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա,
Հանինա վառա ես:

Լորիկ

Առավոտյան փչեց հով,
Արտը ծփաց, դարձավ ծով
Արտիս միջից թռավ լոր,
Թռավ, ընկավ սար ու ձոր:

Կրկներգ.
Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:

Լորիկ-լորիկ այս տարի
Արտս ցանել եմ գարի
Ուր որ գնաս, շուտ արի,
Արտիս միջին ծվարի:

Կրկներգ.
Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:

Խորոտ էր, կոլոտ էր

Խորոտ էր, կոլոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր: — 2 անգամ

Իմ խորոտ, իմ սիրուն,
Հազար էրնեկ քո տիրուն: — 2 անգամ
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր: — 2 անգամ

Ալամ աշխարհ վկա,
Քեզնեն լավը չեմ ճարի — 2 անգամ

Յայլի տղեն խորոտ էր,Յայլի տղեն կոլոտ էր: — 2 անգամ

Իմանամ՝ իմ յարն ես,

Առնեմ, ելնեմ վերևը: — 2 անգամ

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն Կոլոտ էր: — 2 անգամ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *