Մայրենի

Իմ ուսումնական աշունը

Աշնանային արձակուրդները սկսվեցին հոկտեմբերի 24-ին և հենց հաջորդ օրը ես հիվանդացա: Երևի մրսել էի, բայց մի ամբողջ շաբաթ տանից դուրս չեմ եկել: Միայն վերջին օրը ես այցելեցի Մաշտոցի Պողոտայի մոտ գտնվող այգի: Այնտեղ մենք եղբորս հետ վարեցինք էլեկտրական ինքնագոլոր: Երբ վերջացրեցինք վարելը, քայլեցինք դեպի խոտածածկ կենդանիները: Նրանք ծածկված էին արհեստական խոտով, շատ գեղեցիկ էին: Այգին շատ գեղեցիկ էր, բարձր ծառեր կային, շատրվաններ կային, որոնց ուղակի միացված չէին: Եղանակը ցուրս չէր, արևոտ էր, քամի չկար: Շատ գեղեցիկ աշուն էր: Ծառերի տերևները դեռևս կանաչ էին, շատ քիչ կային ծառեր, որոնց տերևները դեղնել կամ կարմրել էին: Ես հասցրեցի մի քանի նկար նկարել, իսկ մայրիկս տեսանյութի համար ինձ և եղբորս տեսանկարահանեց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *