Ածական

Ածական

216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխարիր չկրկնել):

Օրինակ՝

քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Գեղեցիկ Քույր, խելոք եղբայր, բարի մայր, աշխատասեր հայր, հոգատար տատիկ, գործունյա պապիկ:

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ

դառնան:

Սիրտ-սրտե, վախ-վախկոտ, քար-քարե, մայր-մայրական, երկինք-երկնային, արև-արևոտ, փայտ-փայտե, լեռ(ն)-լեռնային, փողոց-փողոցային, երկաթ-երկաթե, օդ-օդային, ծաղիկ-ծաղկավոր, եղբայր-եղբայրություն, ոսկի-ոսկե, արծաթ-արծաթե, ծով-ծովային, Ամերիկա-ամերիկյան, Ֆրանսիա-ֆրանսիական, Գերմանիա-գերմանական:

218. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր։ Ի՞նչ փոխվեց:

Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է ժամանակներից: Այն տարածում ուներ դեռևս Հունաստանում: Այնտեղ դա օգտագործվում էր որպես մարդ դաստիարակելու միջոց։ Ըմբշամարտը հունական օլիմպիադաների մասն էր:

հնագույն, լայն, Հին, ուժեղ, ճկուն, հաստատակամ, անբաժանելի

219. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր:

Համեմատի՛ր, տրված, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:

Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում։ Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ է։ Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում։ Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:

Ասում են, թե կոկորդիլոսն իր զոհին ուտելուց հետո արցունքներ է թափում։ Ի՞նչ է, այդ կոկորդիլոսը զոհին խղճո՞ւմ է։ Մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող հեղուկ է առաջանում։ Այդ լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:

Տրված տեքստում

220. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց:

Աշխարհի ծայրին, Հարավային Արաբիայի լեռների մեջ, Պարսից ծոցից երկու հարյուր կիլոմետր հեռու, անապատի ծոցում հառնել է երկնաքերների քաղաքը: Անհավատալի է, բայց արդեն մի քանի հարյուր տարի է, որ գոյություն ունի սուլթանով, շուկայով, պուրակով այդ տեսիլքը։ Այդ առանձնատները ձգված են դեպի երկինք, բայց ունեն դռներ: Դռների փեղկերն ու լուսամուտների շրջանակները ծածկված են նախշերով։ Հարկերում կանգնեցված են սյուներ, պատերին կարելի է տեսնել զարդանախշեր:

221. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ինչ դեր ունեն):

Խոտավեր, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:

Երբ լեռնային տափաստաններից բարձրանում ենք դեպի խոտավեր մարգագետինները և գնում դեպի հավերժական ձյան սահմանը, կենդանական աշխարհն աղքատանում է։ Բարձր լեռնագագաթներին ամենից շատ վայրի ոչխարներն ու մորուքավոր քարայծերն են լինում։ Նրանք սիրում են կանգնել անմատչելի ժայռերի կատարներին ու նայել հեռու մշուշապատ սարերին

ու դաշտերին:

222. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարրեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով լայնահուն ու հորդահոս գետեր, կարկաչուն ու արագավազ առվակներ են հոսում, գետնի տակից սառնորակ ու զուլալ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն անուշահամ լճեր կան։ Երկրագնդի ամենախորը լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր լեռներն ասես կապույտ մշուշի վրա են կախված: Ձգվում է մաքուր լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը

մաքուր ու թափանցիկ ջուր ունի։ Արևոտ ու հանդարտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է։ Մեր հանրապետությունը լեռնային գեղատեսիլ լճերով հարուստ է: Դրանցից ամենամեծ-ը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի սքանչելի լիճ կա: Նա այնքան վճիտ ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում։

223. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը:

Կետերը ջրի տակ կարողանում են ավելի երկար մնալ՝ մեկից երկու ժամ։

Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:

Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում:

Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել։ ( Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել: )

Ամենից թանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է) տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926 թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում`ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:

Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր:

Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

Ածականը ցույց է տալիս գոյականի ինչպիսին լինելը, իսկ համեմատական աստիճանը համեմատումը գոյականի մի տեսակը մյուսի հետ։

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ`

ամենից լավ – ամենալավ, լավագույն

ամենամեծ – ամենից մեծ, մեծագույն

փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ-մենից վատ, վատագույն, գեղեցկագույն-ամենից գեղեցիկ, ամենագեեղեցիկ, բարձրագույն-ամենաբարձր, ամենից բարձր, ամենաազնիվ-ամենից ազնիվ, ազնվագույն, ամենից հզոր-ամենահզոր, հզորագույն, ամենից ահեղ-ամենաահեղ, ահեղագույն, համեստագույն-ամենից համեստ, ամենահամեստ, ամենահին-ամենից հին, հնագույն, ամենից ծանր-ամենածանր, ծանրագույն, ամենալուրջ-ամենից լուրջ, լրջագույն, ամենից խոշոր-ամենախոշոր, խոշորագույն:

226. Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի՛ր հոմանիշ ձևերով:

Օրինակ`

Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է։ – Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:

Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել։ Ամենից հին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել։ Հնագույն բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել։

227. Նախադասությունն այնպես ձևափոխի՛ր, որ միտքը չփոխվի:

Օրինակ՝

Մառախուղի կաթիլները միլիոն անգամ ավելի փոքր են, քան անձրևի կաթիլները։ – Մառախուղի կաթիլներն անձրևի կաթիլներից միլիոն անգամ փոքր են:

Աղի ջուրն ավելի ծանր է, քան սառույցը, այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում։ Աղի ջուրը սառույցից ծանր է, այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում։

Ծովային փոքր, բայց թունավոր կենդանիներն ավելի վտանգավոր են, քան շնաձկները: Ծովային փոքր, բայց թունավոր կենդանիներն շնաձկներից վտանգավոր են:

Բանավոր խոսքն ավելի մեծ հնարավորություն ունի վերաբերմունք արտահայտելու, քան գրավորը: Բանավոր խոսք գրավորից մեծ հնարավորություն ունի վերաբերմունք արտահայտելու։

Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը շնաձկների համար պակաս սարսափելի են, քան ժամանակակից աղմկուր երաժշտությունը։ Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը ժամանակակից աղմկուր երաժշտություն ից պակաս սարսափելի են շնաձկների համար։

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն)։ Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը:

Ածականի համեմատության աստիճանները կազմվում են

ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-,

-ագույն ածանցներով։

ԹՎԱԿԱՆ

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս ուն ածանցը։

Երեք տասնյակ-երեսուն, չորս տասնյակ-քառասուն, հինգ տասնյակ-հիսուն, վեց տասնյակ-վաթսուն, յոթ տասնյակ-յոթանասուն, ութ տասնյակ-ութսուն, ինը տասնյակ-իննսուն։

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որոնք կից (միասին) գրություն ունեն, և որոնք հարադիր (առանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:

Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

մինչր 99-ը թվականը գրվում է կից, միասին։

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

65-վաթսունհինգ

48-քառասունութ

107-մեկ հարյուր յոթ

93-իննսուներեք

6087-վեց հազար ութսունյոթ

4321-չորս հազար երեք հարյուր քսանմեկ

786-յոթ հարյուր ութսունվեց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *