Մեծ Գազարը

                                                   ՄԵԾ ԳԱԶԱՐԸ

Իսկ հիմա ես ձեզ մի պատմություն կպատմեմ աշխարհի ամենամեծ գազարի մասին: Դուք,

իհարկե, մեկ անգամ չէ, որ լսել եք այդ մասին, բայց, իմ կարծիքով, պատմությունն այսպես է

եղել:

Մի անգամ մի գյուղացի իր բանջարանոցում գազար է տնկում և սկսում է խնամել. ջրում է,

մաքրում մոլախոտերից, մի խոսքով՝ ամեն ինչ անում է՝ ինչպես հարկն է: Երբ ժամանակը գալիս

է, սկսում է բերքը հավաքել. գազարները հանում է հողից: Հանկարծ տեսնում է մի շա՜տ մեծ

գազար: Հա քաշում է, քաշքշում է, բայց հողից հանել չի կարողանում։ Փորձում է թե՛ այսպես, թե՛

այնպես, էլի չի կարողանում: Վերջապես չի դիմանում, կանչում է կնոջը:

– Ջուզեպի՜նա։

– Ի՞նչ է պատահել Օրեստե։

– Էստեղ արի։ Այնպիսի՜ մի գազար է բուսնել… Ոչ մի կերպ չի ուզում դուրս գալ հողից։ Արի

մի տե՛ս…

– Հա՜ էլի, էս ի՜նչ մեծ է :

– Արի այսպես անենք, ես կբռնեմ գազարից, իսկ դու՝ իմ բաճկոնից և կքաշենք։ Դե ինչ,

պատրա՞ստ ես: Քաշեցի՜նք։ Էլի՜, էլի՜ քաշիր։

– Ավելի լավ է ձեռքիցդ բռնեմ, թե չե բաճկոնդ կարող է պատռվել։

– Լավ, ձեռքիցս բռնիր։ Դե՛, ուժեղ քաշիր։ Ո՛չ, ոչ մի կերպ չեմ կարողանում հանել: Հապա

կանչիր որդուս, թե չէ ես լրիվ շնչահեղձ եղա..

– Ռոմե՜ո, Ռոմե՜ո։

– Ի՞նչ է պատահել, մայրի՛կ:

– Այստեղ արի, միայն թե արագ։

– Բայց ես դաս եմ սովորում:

– Հետո կսովորես, իսկ հիմա օգնիր։ Տե՛ս, այս գազարը ոչ մի կերպ չի ուզում դուրս գալ

հողից: Ես կբռնեմ հայրիկի մի ձեռքից, դու՝ մյուսից, իսկ ինքը կբռնի գազարից ու կքաշենք: Գուցե

այդպե՞ս կարողանանք հանել հողից:

Օրեստեն թքոտեց ափերին, շփեց ձեռքերը, ուժերը կենտրոնացրեց:

– Դե ինչ, պատրա՞ստ եք: Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք։ Նորի՜ց… էլի՜, էլի՜… Չէ՛, ոչինչ չի

ստացվում:

– Սա երևի աշխարհի ամենամեծ գազարն է,- ասաց Ջուզեպինան:

– Պետք է օգնության կանչել պապիկին, – առաջարկեց Ռոմեոն:

– Դե կանչի՛ր,- համաձայնեց հայրը: – Ես միայնակ չեմ կարող քաշել-հանել:

– Պապի՜կ, պապի՜կ։ Արի՛ այստեղ, շո՜ւտ արի:

– Գալիս եմ, սիրելիս, գալիս եմ… Պարզապես դժվար է քայլելը… Քո տարիքում ես էլ էի

արագ վազում, իսկ հիմա … Ի՞նչ է պատահել։

Պապիկը տեղ հասավ շնչակտուր և արդեն հոգնած:

– Մեր բանջարանոցում աշխարհի ամենամեծ գազարն է աճել,- բացատրեց Ռոմեոն։-

Երեքով չենքկարողանում հանել հողից, կօգնե՞ս։

– Կօգնեմ, բա ո՞նց, հարազատս։

– Ուրեմն այսպես կանենք,- ասաց Ռոմեոն,- դու կբռնես ինձնից, ես մայրիկի հետ հայրիկից

կբռնեմ, իսկ նա՝ գազարը կքաշի… Եթե այս անգամ էլ չկարողանանք հողից հանել…

– Լավ,- համաձայնեց պապիկը,- միայն մի րոպե սպասիր…

– Ի՞նչ է եղել։

– Միայն ծխամորճս մի կողմ դնեմ: Հնարավոր չէ միանգամից երկու գործ անել։ Պետք է

կա՛մ ծխել, կա՛մ աշխատել, այդպես չէ՞։

– Դե՛, սկսեցինք,- ասաց Օրեստեն։- Բոլորը պատրա՞ստ են։ Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք։ Մի

անգա՛մ էլ, մի անգամ էլ՝ քաշեցի՜նք։

– Օօգնեցե՜ք։

-Ի՞նչ պատահեց, պապի՛կ

– Չե՞ս տեսնում, ընկա։ Սայթաքեցի և ընկա: Եվ հենց ծխամորճիս վրա…

Խեղճ ծերուկը նույնիսկ տաբատն էր վառել:

– Ո՛չ, էսպես բան դուրս չի գա,- որոշեց Օրեստեն։ -Ռոմե՛ո, վազի՛ր հարևան Անդրեայի մոտ,

օգնության կանչիր:

– Դե որ այդպես է, թող կնոջ ու տղայի հետ գա՝ ամբողջ ընտանիքով,- առաջարկեց Ռոմեոն:

83

– Ճիշտ ես ասում,- համաձայնեց հայրը։ – Տես, է՜, ի՜նչ էլ մեծ գազար է… Սրա մասին կարելի

է թերթին էլ հայտնել:

– Գուցե հեռուստատեսությունից մարդ կանչենք,- առաջարկեց Ջուզեպինան։ Բայց նրա

հետ ոչ ոք չհամաձայնվեց:

– Հեռուստատեսություն… – մրթմրթաց Օրեստեն,- ավելի լավ է հարևաններին կանչենք ու

նախ սա՛ հողից հանենք:

Կարճ ասած՝ եկավ Անդրեան, եկան նրա կինն ու որդին։ Ճիշտ է, տղան դեռևս շատ փոքրիկ

էր՝ հինգ տարեկան, այնպես որ նրա ուժը շատ չէր…

Այդ ընթացքում ամբողջ գյուղն արդեն իմացել էր հսկա գազարի մասին: Կատակելով ու

զրուցելով նրանք գնում էին դեպի բանջարանոց։

– Սա, ախր, ամենևին էլ գազար չէ, ասաց ինչ-որ մեկը,- այստեղ կետ ձուկ է նստել։

– Կետերը ծովում են լողում։

– Ոչ բոլորը։ Ես մեկին տեսել եմ տոնավաճառում ..

– Իսկ ես տեսել եմ գրքում…

Մարդիկ հրահրում էին միմյանց:

– Հապա մի դու փորձիր, Ջիրոլամո,- դու մեր մեջ ամենաուժեղն ես։

– Ես գազար չեմ սիրում, նախնտրում եմ կարտոֆիլ:

– Իսկ ես՝ կոլոլակ:

Կատակներով ու զվարճախոսություններով մարդիկ քաշեցին-քաշքշեցին, բայց գազարը

հողից հանել չկարողացան: Արդեն արևն էլ դեպի մայրամուտ էր թեքվում…

Առաջին ավարտ

… Իսկ գազարն այդպես էլ դուրս չէր գալիս հողից։ Ամբողջ գյուղը եկավ օգնելու, բայց

չկարողացան գազարը քաշել-հանել։

Հավաքվեց հարևան գյուղի ժողովուրդը՝ դարձյալ ապարդյուն։

Հեռավոր գյուղերից էլ մարդիկ եկան, բայց գազարը տեղից չշարժվեց:

Վերջիվերջո պարզվեց, որ հսկա գազարն աճել–անցել է Երկրագնդի միջով և դուրս է եկել

հակառակ կողմից։ Իսկ Երկրի հակառակ կողմում մի ուրիշ գյուղացի է քաշում, որ գազարը հանի

հողից, և նրան էլ է իր ողջ գյուղն օգնում։ Ոնց որ պարանի ձգում խաղի ժամանակ։ Ու երևում էր,

որ դրան վերջ չէր լինելու։

Երկրորդ ավարտ

Արդեն արևն էլ դեպի մայրամուտ էր թեքվում, իսկ նրանք դեռ քաշում ու քաշում էին:

Վերջապես հողից հանեցին։ Միայն թե դա գազար չէր, այլ՝ դդում: Իսկ դդումի մեջ նստած էին յոթ

թզուկ-կոշկակարներ և կոշիկ էին կարում:

– Սա ի՞նչ է,- բարկացան թզուկները։- Ի՞նչ իրավունքով եք խլում մեզանից մեր տունը և

արհեստանոցը: Դե՛, շուտ ետ դրեք դդումը, նորից հողի մեջ մտցրեք:

Մարդիկ վախեցան և փախան։ Բոլորը փախան բացի պապիկից: Հենց նա էլ հարցրեց

թզուկներին.

– Ձեզ մոտ լուցկի չի՞ գտնվի։ Ծխամորճս լրիվ հանգել է։

Պապիկն ընկերացավ թզուկների հետ։

-Ես հաճույքով կտեղափոխվեի ձեզ մոտ՝ դդումի մեջ ապրելու,- ասաց պապիկը:- Ինձ

համար էլ տեղ չի՞ գտնվի արդյոք:

Դա լսեց Ռոմեոն և հեռվից բղավեց.

– Եթե դու գնաս, պապի՛կ, ես էլ եմ ուզում գալ։

Ջուզեպինան նույնպես բղավեց.

– Ռոմե՛ո, տղա՛ս, ես էլ քո հետևից կգամ։

Օրեստեն էլ բղավեց.

– Ջուզեպի՜նա, իսկ ե՞ս ինչ պիտի անեմ առանց քեզ:

Թզուկները բարկացան և իրենց դդումի հետ թաքնվեցին հողի տակ:

Երրորդ ավարտ

Քաշեցին նրանք, քաշեցին… Շատ ժողովուրդ էր հավաքվել, ուրեմն՝ ուժն էլ էր շատ: Եվ

ահա գազարը սկսեց դուրս գալ հողից. դանդաղ, սանտիմետր առ սանտիմետր, բայց դուրս էր

գալիս: Պարզվեց՝ գազարն այնքան մեծ էր, որ այն տոնավաճառ տանելու համար քսանյոթ

բեռնատար ավտոմեքենա և մի եռանիվ հեծանիվ պետք եկավ:

Չկա մի այնպիսի մի գործ, որ մարդկանց ուժերից վեր լինի, եթե նրանք միասին են գործին

կպնում և աշխատում են ուրախ ու համերաշխ։

Պապիկին թզուկները շատ սիրեցին և առաջարկեցին, որ իրենց հետ մտնի դդումի մեջ և իրանց հետ կոշիկ կարի։  Ռոմեոն ուզում էր գնալ պապիկի հետ, բայց թզուկները ասեցին, որ դդումի մեջ այդքան տեղ չկա։ Առաջարկեցին ամեն տարի դդումը հանել, որպեսզի պապիկը իր կարած կոշիկները տա Ռոմեոյին։

Չորրորդ ավարդ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *