Բնագիտության առաջադրանքներ

1․ Ինչ է ուսումնասիրում Բնագիտությունը։

Բնագիտությունը  բնական օբյեկտների, երևույթների և գործընթացների մասին գիտելիքների ամբողջություն է։

2․ Ինչ հատկություններով են օժտված պինդ մարմինները։

Բոլոր պինդ նյութերը ունեն որոշակի ձև։

3․ Ինչ է հատակագիծը։

Հատակագիծը տեղանքի փոքր հատվածի մանրամասն գծապատկերն է։

4․ Ինչ է համաշխարհային օվկիանոսը։

Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը, որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:

5․ Որոնք են կենդանի օրգանիզմի բնորոշ հատկանիշները։

Կենդանի օրգանիզմները բազմանում են, աճում են, զարգանում են, սնվում են, տեղաշարժվում են, հաղորդակցվում են, արձագանքում են միջավայրի պայմաններին։

6․ Ինչու սպիտակ արջերը և պինգվիները իրար չեն հանդիպում։

Պինգվինները ապրում են հարավային կիսագնդում, հիմնականում՝ Անտարկտիդայում։

Սպիտակ արջերը կամ Բևեռային արջերը ապրում են հյուսիսային կիսագնդի բևեռային շրջաններում։

Դա է պատճառը, որ նրանք չեն հանդիպում։

7․ Ինչու են կատուները մլավում։

Մլավոցը դա ձայն է, որը հանում են միայն կատվազգի կենդանիները: Նրանք կարող են դա անել հատուկ ռիթմով, փոփոպվող բարձրությամբ և տարբեր ժամանակներով, տեվողությամբ: Բերանը և քիթը կատվի այն տեղերն են, որտեղից, որ դուրս է գալիս ձայնը:
Գիտնականները բացատրում են այն՝ որոշակի մկանների առկայությամբ, որոնք գտնվում են կենդանու ձայնալարերի մոտ: Տարբեր պայմաններում այդ մկանները սկսվում են արագ կրճատվել, առաջացնելով այդ ժամանակ վիբրացիա և ձայն, որը , որ մարդիկ սովոր են լսել այդ կենդանուց:

8․ Հայաստանում ապրող ագռավը արդյոք կհասկանա ռուսաստանում ապրող ագռավին։

Ոչ

9․ Երկրագունդը ըստ ներքին կառուցվածքի քանի մասի է բաժանվում։

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝միջնապատյանը, ապա՝երկրակեղևը:

10․ Ինչից է կազմված երկրակեղևը

Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներեն, օրինակ’ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:

11․ Միջուկից մինչև երկրակեղև  ջերմաստիճանը նվազում  է թե ավելանում։

Նվազում է։

12․ Խաղաղ օվկիանոսում կապույտ կետեր և ութոտնուկներ կան։

Կան այո:Կետերը բնակվում են բոլոր օվկիանոսներում։ ՈՒթոտ նուկները ապրում են ինչպես ծովերում այնպես էլ օվկիանոսներում:

13․ Ինչքան ժամանակում է արևից արձակած լույսը հասնում Երկիր մոլորակին։

8,3 րոպեում

14․ Նշեք մի շարք առարկաներ որոնք չեն ձգվում մագնիսի կողմից։

Փայտ, ապակի, ուտեստները թուղթը

15․ Որ մայրցամաքում է գտնվում ամենախորը լիճը

Բայկալ լիճը գտնվում է Եվրասիայում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *