Category Archives: Մայրենի

Մայրենի

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր  խորքերն անտառի:


Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:

Հինավուրց-դարավոր-ծեր

Դիպավ-հպվեց-կպավ

Ալեկոծվել-փոթորկվել

Ոսկեզօծված-գունավորված

2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Քամու համբույրից դողաց մի տերև-Կամին փչեց, տերևը շարժվեց:

Շշուկով դիպավ իր հարևանին-տերևը կպավ այլ տերևի

Կռացավ կաղնին նորից բարձրացավ-թեքված կաղնին ուղղվեց

Ալեկոծվում էր անտառը հուզված-Քամուց անտառի ծառերը շարժվում էին:

Ոսկեզօծված գլուխ-Ծառերի ներկված գագաթը

Ու ծիծաղում էր անտառի վրա-քամին ուժեղ փչում էր:

3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:

4. Բացատրի՛ր ընդգծված տողերը։

Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Քամին ուժեղանում էր և կարծես սուլիչի ձայն լիներ, որը սուլում էր և, անընդհատ փչելով, շարժում ծառի տերևները և թափում գետնին:

5. Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Երբ սկսվում է աշունը, տերևները փոխում են իրենց գույնը, դառնում են կարմիր ու դեղին: Անտառը գեղեցիկ գույներ է ստանում: Երբ քայլում ես անտառով, ոտքերիդ տակ թափված տերևները խշշում են և անընդհատ ուզում ես քայլել և լսել տերևների և ծառերի խշշոցը:

6. Հորինի՛ր պատում << Քամին ու տերևը>> վերնագրով և հրապարակի՛ր։

Քամին ու տերևը

Մի օր տերևը հանդիպեց քամուն: Քամին սկսեց պատմել, որ պտտվել է ամբողջ աշխարհով, գեղեցիկ քաղաքներ տեսել: Տերևը խնդրեց իրեն էլ տանել աշխարհը ցույց տալ: Քամին համաձայնեց: Ուժեղ փչեց և ծառից փոկեց տերևին: Բարձրացրեց դեպի երկինք: Տերևը բարձրացած վերև, նայեց չորս կողմը, հիացավ գեղեցիկ քաղաքով և դանդաղ ցած ընկավ: Քամին առանց բառ ասելու հեռացավ: Տերևը տխրեց, լաց եղավ, սակայն նրան ոչ ոք ծառի վրա այլևս չբարձրացրեց:

Մայրենի 05.10.22

ԱՇՈՒՆ_ԳԻՇԵՐ

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին-կարմիր շաղալեն,
Ալիք-ալիք խաղալեն,

Ծովի ծոցին՝

Ալ ժապավեն

Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,

Ամեն կողմեր,

Թռչուն դառել երգելով,
Հեռու-հեռու հերկելով,

Երան-երան

Թռչելով

Օդի վրան։

Այսօր, նորեն, դեմքիդ վրա գիշեր է կաթել,

Շանթ ու կայծակ ճայթելեն.

Սրտիդ խորեն արյուն կեռա՝ամպեր են պատել,

Հուր ու փայլակ սայթել են։

Սրտով բարի,

Հոգիդ արի՜,

Որ քու նավը

Չըշվարի:
Կյանքի կռիվ՝ճիշտ դատելով՝
Կանաչ, խռիվ միշտ զատելով։

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան-իջնել

շար եկան-շարվեցին

մաղ տալ-կամաց կամաց թափվել

շաղ տալ-տարածել

քող կապել-ծածկել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Աշուն է եկել, օրերը ցրտել են: Երկնքում երեվում են սև ամպեր, ամպերը գոռգոռում են, կամաց կամաց անձրև է գալիս, քամին թափում է ծառի տերևները:

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել-շոգ

հեռու-մոտիկ

վառել-մարել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

1, Սևուկ ամպեր վար եկան

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Երաժտությունը իմ կյանքում

Բոլոր երեխաների նման ես էլ առաջին անգամ երաժշություն լսել եմ շատ փոքր տարիքում, երբ մայրիկս օրորոցային էր երգում ինձ համար: Երբ ծնվեց եղբայրս մայրիկս նրա համար էլ էր նույն երգը երգում: Արի իմ սոխակ երգն էր դա: Մինչև հիմա էլ մայրիկս երգում է երգը, որ քնենք: Հիմա չէմ պատկերացնում, եթե մայրիկս չերգի ինչպես եմ քնելու: Բացի դպրոցից, տանն էլ, երբ դաս չէմ անում երգում եմ, երաժշտություն եմ լսում ես սիրում եմ ռիթմիկ երաժշտություն, որի ժամանակ կարելի է պարել:

Վահագն Դավթյան Բարի հսկան գրքից:

 Առավոտ, երբ հանդիպեցի Սարոյանին, առանց նախաբանի սկսեց.
-Վահա՛գն, քիչ առաջ հեռախոս զնգաց… Հելլո, ըսի… Վովու՞ն հետ կխոսիմ, հարցուց կին մը… Ե՞ս վովուն հետ կխոսիմ, հարցուցի ես… Ինչպե՞ս թե վովուն հետ կխոսիմ… Այո, ըսի, վովու՞ն հետ կխոսիմ… Կին դարձյալ կհարցնե. իսկ ե՞ս վովուն հետ կխոսիմ… է, ինչ գիտնամ ըսի… Այդպես ոչ ան իմացավ «վովուն հետ կխոսի» , ոչ ալ ես: Երկուքս ալ հայերեն խոսեցանք ու չհասկցանք իրար:
Լավ չէ, երբ մարդիկ չեն հասկնար իրար…
– Լավ չէ, այո… Բայց ահա մի օր մի ֆրանսիացի, որ, բնական է, հայերեն չգիտեր, և ես, որ դժբախտաբար, ֆրանսերեն չգիտեմ, բավականին երկար խոսեցինք և, երևակայեք, հասկացանք իրար:
– Հետաքրքիր է, պատմե, Վահագն.
– 1973-ին Փարիզում էի: Ինձ ուղեկցող բարեկամս մտավ խանութ ինչ-որ գնումների, ու ես մայթին կանգնած ծխում էի:
Մոտեցավ մի ծերուկ ֆրանսիացի, գինով էր… Կանգնեց դեմս ու սկսեց խոսել:
Խոսեց, խոսեց, խոսեց ու երբ ընդհատեց, ես սկսեցի խոսել, ասացի՝ քեֆդ լավ է, շատ լավ, ինքդ էլ լավ մարդ ես երևում, հիանալի մարդ, ձեր Փարիզն էլ շատ գեղեցիկ է և նման բաներ… Ցույց տվեց, թե ուշադրությամբ լսում է ու նորից սկսեց խոսել: Գրպանիցս ծխախոտ հանեցի, խնդրեմ ասացի, ծխեք, Հայաստանի ծխախոտ է, «Ախթամար» … Հետաքրքրությամբ նայեց տուփին, մի հատ վերցրեց. ասաց՝ մերսի, միակ բառը, որ հասկացա…
Եթե նույնիսկ այդ մեկ բառն էլ չհասկանայի, մեկ է հասկանում էի նրան, մարդը խմած էր, երևի ինչ-որ ցավ ուներ, ուզում էր մեկի հետ խոսել, ցավը պատմել… Ու՞մ հետ խոսեր, բոլորն իրենց գործին էին շտապում, միակ անգործը ես էի, որ մայթին կանգնած ծխում էի… Ինքն էլ երևի հասկացավ, որ ես չեմ հասկանում իրեն, բայց դա կարևոր չէր, իրեն լսող էր պետք ու գտել էր…
– Պարզ է, հասկըցած եք իրար, – ասաց Սարոյանը, – գեղեցիկ է, երբ մարդիկ տարբեր լեզվով կխոսին ու կհասկընան… Բայց ահա հոս, երբեմն կուգան, հետս անգլերեն կխոսին, ու չեմ հասկընար…
– Այդքան վա՞տ են խոսում…
– Ո՛չ, վատ չեն խոսիր, բայց կուզեն ցույց տալ, որ անգլերեն գիտեն, ու չեմ հասկընար այդ մարդոց… Ես եկած եմ, որ հայերեն լսեմ, հայերեն խոսիմ, իրենք անգլերեն կխոսին: Ինչու՞ս պետք…
Իսկապես, երբ հետը անգլերեն էին խոսում, շուռ էր գալիս իմ կողմը.
– Վահագն, ի՞նչ կըսեն, թարգմանե…
Ես ուսերս վեր էի քաշում:
Ծիծաղում էր
Զրուցակիցը, ստիպված անցնում էր հայերենի:
– Շատ լավ, – ասացի, – երբ սրանից հետո ձեզ հետ անգլերեն խոսեն, ու դուք ասեք՝ Վահագն, ի՞նչ կըսե, թարգմանե, պիտի թարգմանեմ. ասեմ, պարոն Սարոյան, այս մարդն ասում է՝ անգլերեն գիտեմ…
– Հո՜, հո՜, հո՜… Ատանկ ալ ըսե…
Զարմանալի ամբողջական, զարմանալի սևեռուն է Սարոյան մարդն ու գրողը: Նրա ոչ մի արարքը, ոչ մի խոսքն ու զրույցը դուրս չեն մեր պատկերացրած սարոյանական աշխարհից: Առավոտվա հեռախոսային այն պատահական զրույցն էլ, որ մեր հեռախոսային կապի մեղքն էր, ինչ-որ հետք էր թողել նրա մեջ. «Լավ չէ, երբ մարդիկ չեն հասկնար իրար»

Վիլյամ Սարոյանը, ապրելով Հայաստանից դուրս, շատ հայրենասեր մարդ էր, ամենուր փնտրում էր հայերի որ նրանց հետ հայերեն խոսեր: Անգամ հայաստանում, երբ նրա հետ խոսում էին անգլերեն, նեղվում էր և պատասխանում հայերեն:

Վիլյամ Սարոյան Տասը խորհուրդ


  1. Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը:

2. Ամենուրեք փնտրիր բարին ու հենց որ հայտնաբերես, հանիր այն աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:

3. Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկանց ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև դա էլ անցավոր է:

4. Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն, ինչ չի կարող արատավորվել:

5. Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով՝ արար աշխարհի ծաղրուծանակից մազապուրծ եղած, քաջալերիր նրան:

6. Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, դա վայել չէ պայծառատես աչք ու սիրտ ունեցողին:

7. Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկի մի ենթարկիր քեզ:

8. Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է:

9. Արհամարհիր չարիքը, բայց ոչ չար մարդուն:

10. Մի ամաչիր բարի ու քնքուշ լինել, բայց հենց հասնի սպանություն լինելու պահը, կոպիտ եղիր ու մի զղջա:

11. Կյանքիդ ժամերն ապրի՛ր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

10. Յուրաքանչուր մարդու մեջ ապրում է բարին, քնքուշն ու գեղեցիկը: Այն զինվորն, որն այս պահին կանգնած է սահմանին, բարի է, ուժեղ ու անպարտ: Բայց, երբ մոտ է գալիս թշնամին, պատրաստ է հանուն հայրենիքի, հանուն մայր հողի սպանել թշնամուն:

Առաջին օրը դպրոցում

Առաջին մաս

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Ղազարոս Աղայան հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր նա      բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել։ Արյունարբոը-արյուն խմող, դաժան, արյան ծարավի, շյուղ – Ծղոտ, ծղոն, ծեղ, ծիղ, շիղ, ծիղ, մղեղ, մոեղ, մղմեղ, մղիկ, ունգ, մառ, խիւ, չոփ, ծղնոտ: արյունռուշտ, գիշատիչ:
  2. Կենդանիների շինած կամ հարմարեցրած տեղ՝ ձու դնելուց թխսելու և ձագ հանելու համար:

Դուրս գրի՛ր կարմրացրած բառերը։ Փորձի՛ր գտնել դրանց հոմանիշները:

Շյուղ-ծղոտ

բույն-տնակ

ավերակ-քանդած

կփցնելիս-միացնել

սնուցել-սնել

արյունարբու-արյուն խմող, գիշատիչ

քրգին-նորից

  • Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին։ Եթե չգիտես, փորձի՛ր տեղեկություններ գտնել համացանցից։ Ծիծեռնակները լինում են տարբեր տեսակներ։ Տեսակները մոտ 79 են։ Կան ծիծեռնակներ որոնց ապրելակերպը նման է մյուս ծիծեռնակներին։ Ծիծեռնակները ունենում են մկրատաձև պոչեր։ Նրանք սնվում են միջատներով։ Որսի ժամանակ որսում են՝ որդեր և բլոճներ։ Ծիծեռնակները տարածված են Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Աֆրիկայում։ Ծիծեռնակի թռճելով մարիկ:       
  • Նկարի՛ր բանաստեղծությունը և տեղադրի՛ր քո բլոգում։